ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Երեկ ԵՄ դեսպան պարոն Սվիտալսկին հայտարարել է, որ «որքան որ ես եմ հիշում, առաջին անգամ է, որ ի դեմս ՀՀ կառավարության ունենք մի գործընկեր, կողմ, որը շատ հստակ նշում է, թե ինչ է ցանկանում անել»։
Մենք վաղուց ընտելացել ենք, որ պարոն դեսպանը շատ բազմաշերտ եւ բազմազան դիվանագիտական ամպլուա ունի։
Դատելով իր հայտարարությունից՝ կարելի է եզրակացնել, որ դեսպանի հումորի զգացողությունը իր հիշողությունից լավ մարզավիճակում է»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը