12 03 2019

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքում է Արցախում կայացած ԱԽ նիստին

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքում է Արցախում կայացած ԱԽ նիստին

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան մեկնաբանել է Ստեփանակերտում անցկացված ՀՀ և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը։

Խոսնակը փորձել է այն կապել հակամարտության կարգավորման բանակցություններում Արցախի մասնակցության հարցին։ Այս մասին հայտնում է Trend.az-ը։

Աբդուլաևան նշել է, որ եթե Հայաստանն Անվտանգության խորհրդի նիստն անցկացնում է Ստեփանակերտում, ապա այլևս անհրաժեշտություն չկա բանակցություններին փորձել ներգրավել ԼՂ հայերին։

«Ամեն ինչ իր տեղն է ընկնում: Հայաստանի վարչապետը, խոսելով «Ղարաբաղի հայության» գաղափարի մասին, վերջ է դրել բառախաղին՝ հայտնելով, որ Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերը ոչ թե «ժողովուրդ են, այլ հայկական համայք»,- նշել է Աբդուլաևան։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ