06 03 2019

Հայկ Մարությանը «կարմիր գծերը» վերացնելու խոստում չի տվել․ խոսնակը հերքում է

Հայկ Մարությանը «կարմիր գծերը» վերացնելու խոստում չի տվել․ խոսնակը հերքում է

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեսյբուքյան իր էջում անդրադարձել է մամուլի այն հրապարակմանը, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ով նախընտրական շրջանում խոստացել էր վերացնել կարմիր գծերը, հայտարարում է, որ այս հարցի հետ կապված՝ պետք է տոտալ կերպով վերանայվեն մոտեցումները և գան ընդհանուր հայտարարի, որը ձեռնտու կլինի մայրաքաղաքի բնակիչներին։ 

Հրապարակման մեջ նշվել է` մշտապես քննարկվել է, թե կարմիր գծերը ծաղկեցնում են գործարար Միհրան Պողոսյանի՝ Քեթրինի Միհրանի բիզնեսը, իսկ որոշ տեղեկությունների համաձայն՝ «կարմիր գծերի» բիզնեսը պատկանում է հենց վերջինիս ընտանիքին:

Մամուլի խոսնակը նշում է, որ  հոդվածը հիմնված է երկու պնդման վրա՝ «կարմիր գծերը» մասնավոր բիզնես է,  և Հայկ Մարությանը, իբր, երբևէ խոստացել է «վերացնել» կարմիր գծերը։

«Երկու պնդումն էլ իրականությանը չի համապատասխանում։ Երևանում վճարովի կայանատեղերը («կարմիր գծերը») կառավարող ընկերությունը 100 տոկոսով պատկանում է Երևանի քաղաքապետարանին արդեն ավելի քան երկու տարի՝ 2016 թվականի աշնանից ի վեր, իսկ Հայկ Մարությանը ոչ՛ նախընտրական շրջանում, ո՛չ դրանից հետո կարմիր գծերը վերացնելու խոստում չի տվել» ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ