ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտնել է, որ չի նախատեսում 2020-ին առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում։ Այս մասին գրում է РИА Новости-ն։
«Ես չեմ առաջադրվի, բայց կշարունակեմ աշխատել, ասել և պաշտպանել այն, ինչին հավատում եմ»,- ասել է Քլինթոնը։
Իսկ դեմոկրատ սենատոր Բերնի Սանդերսը հաստատել է, որ ծրագրում է 2020 թվականին առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում։ Սանդերսը մրցակցում էր Քլինթոնի հետ 2016թ. ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից որպես թեկնածու առաջադրվելու համար։
Քլինթոնը նշել է, որ նահանգապետի կամ Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնի համար ևս չի պայքարի։ Նրա խոսքով՝ ինքը վայելում է գրողի, ակտիվիստի և տատիկի կյանքը, նաև օգնում իր կուսակցությանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը