05 03 2019

ՀԱՊԿ-ում անառողջ վիճակ է․ Լուկաշենկո

ՀԱՊԿ-ում անառողջ վիճակ է․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կողմ է ՆԱՏՕ-ի հետ փոխհարգալից հարաբերություններ կառուցելուն։ Մինսկում  խորհրդակցության ժամանակ, որը նվիրված է եղել եվրոպական կազմակերպությունների հետ համագործակցությանը և ինտեգրացիոն կառույցներին մասնակցությանը, Լուկաշենկոն ասել է․

«Պետք է փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ կառուցել ՆԱՏՕ-ի հետ, որոնք, ի վերջ, կամրապնդեն մեր երկրի անվտանգությունը: Մենք պետք է խոսենք նրանց հետ, մենք չպետք է նայենք նրանց` ինչպես թշնամու»։

Ըստ Լուկաշենկոյի՝ Մինսկը պետք է պրագմատիկ համագործակցություն զարգացնի Արևմուտքի հետ` ՌԴ-ի հետ հարաբերություններում տնտեսական խնդիրների ֆոնին։«Այդ համագործակցությունը Արևմուտքի հետ այսօր ալերգիա  և երբեմն հիստերիա է առաջացնում մեր գլխավոր գործընկերոջ` Ռուսաստանի Դաշնության մոտ, ինչպես նաև` առանձին քաղաքական գործիչների մոտ: Հարց է առաջանում` ինչո՞ւ եք հիստերիա բարձրացնում: Մեր ապրանքը շուկա չեն թողնում, կենվոր են անվանում, դուրս են մղում, ճնշում, որտեղ հնարավոր է: Իսկ մենք ի՞նչ պետք է անենք, թաքնվե՞նք շրիշակի տակ ու այնտեղ նստենք»,- ասել է Բելառուսի նախագահը:

Բելառուսի նախագահն անդրադարձել է նաև ՀԱՊԿ-ում ստեղծված վիճակին՝ նշելով, որ ՀԱՊԿ-ում անառողջ իրավիճակ է ստեղծվել: Այս մասին գրում է РИА Новости-ն։

«Ներկայումս անառողջ իրավիճակ է ստեղծվել ՀԱՊԿ-ում: Օրինակ` վերցրեք թեկուզ սովորական հարցը` կապված կառույցի գլխավոր քարտուղարի նշանակման հետ»,- ասել է նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ