Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Հիքմեթ Հաջիևը, մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Երևանը ձգտելու է հասնել Արցախի իշխանությունների մասնակցությանը բանակցություններին, ՀՀ իշխանություններին մեղադրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը տապալել փորձելու մեջ: Այս մասին գրում է Интерфакс-ը։
«Հայաստանի ղեկավարության հայտարարությունները՝ բանակցությունների ձևաչափի փոփոխության վերաբերյալ, բանակցային գործընթացը փակուղի տանելու և տապալելու փորձ են: Դրա պատասխանատվությունը կրում է հայկական կողմը», - նշել է Հիքմեթ Հաջիևը գործակալության հետ զրույցում։
«Բանակցային գործընթացը վարում են կոնֆլիկտի կողմեր Հայաստանն ու Ադրբեջանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ»,- նշել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը