27 02 2019

Մեր նեոբոլշևիկյան իշխանությունը շարունակում է ռեպրեսիաների շարքը. Շարմազանով

Մեր նեոբոլշևիկյան իշխանությունը շարունակում է ռեպրեսիաների շարքը. Շարմազանով

ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ամբողջ թուրքական ու ադրբեջանական մամուլն ու հեռուստատեսությունը այսօր զետեղված են հակահայկական ատելությամբ ու պանթուրքիզմի քարոզչությամբ:

Ալիև-կրտսերը «Ռոսիա 24»-ի եթերից ստեր է տարածում Խոջալուի իրադարձությունների վերաբերյալ, իսկ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հերթական հերթական անգամ իր զորակցությունն է հայտնում Ադրբեջանին:

Վաղը Սումգայիթի ջարդերի, իսկ, իրականում, Սումգայիթում ադրբեջանցիների ցեղասպան քաղաքական ահաբեկչության 31-րդ տարելիցն է:

Ի՞նչ է անում մեր իշխանությունը:

Բոլոր գրված ու չգրված օրենքներին համապատասխան՝ մեր կառավարությունը պետք է միասնություն քարոզեր: Բայց, արի ու տես, մեր նեոբոլշևիկյան իշխանությունը շարունակում է ռեպրեսիաների շարքը:

Հերի՛ք է սև ու սպիտակի բաժանեք մեր ժողովրդին:

Հիմա էլ մարտի 1-ի երթ:

Հերի՛ք է, դուրս եկեք այդ բարդույթից ու փորձեք առաջ նայել, այլ ոչ թե մնալ այդ ողբերգական ճահճի մեջ:

Գրված է. «Ով փոս է փորում, նա էլ ընկնում է փոսը: Իսկ ով կգլորի քարը, նրա վրա էլ հետ կգլորվի այն»:

Հ.Գ. Սեփական հայրենիքը յուրայինների և օտարների բաժանողն անելիք չունի պետական կառավարման գագաթին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ