Իրանի նախագահ Հասան Ռոհանին չի ընդունել արտգործնախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆի հրաժարականը։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։
«Նախագահի աշխատակազմի ղեկավարը նշել է, որ հրաժարականը չի ընդունվել։ Արտաքին գործերի նախարարի հրաժարականի պատճառների բոլոր մեկնաբանությունները և առաջարկությունները, որոնք դուրս են այն շրջանակից, ինչ նա հրապարակել է իր Instagram-ում, ճիշտ չեն»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Կասեմին։
Հիշեցնենք, որ Զարիֆը ինստագրամյան էջում հայտարարել էր, թե հրաժարական է տվել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը