Politik.am-ը գրում է.
«Իշխանափոխությունից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ անելու է ամեն բան, որպեսզի Արցախը վերադարձնի բանակցությունների սեղանի շուրջ, կրկին ակտիվացան խոսակցությունները, թե նախկին նախագահներից ում օրոք է Արցախը դուրս մնացել բանակցությունների պրոցեսից։Նոր իշխանությունները և նրանց աջակիցները համոզված են, որ Արցախը բանակցություններից դուրս է թողել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Առաջին ագամ նախագահ Քոչարյանի հասցեին նման մեղադրանք է հնչեցրել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ 2008 թվականի հուլիսի 4-ի հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը իր ելությում մատնանշում է Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին արձանագրված մի շարք «ձախողումներ», որոնց թվում նշվում է նաև «Ղարաբաղը բանակցությունների գործընթացից դուրս մղելը»(ելույթն ամբողջությամբ՝ այստեղ)։
Տեր-Պետրոսյանի այս ելույթից հետո իր կողմից հնչեցված միտքը շատ քաղաքական գործիչների և քաղաքական փորձագետների համար դարձավ վերջին ճշմարտություն, ու Արցախի խնդրին վերաբերող գրեթե բոլոր քննարկումների ժամանակ հիշատակվում է։
Հետ գնալով մեր պետության մոտ անցյալ՝ փորձենք հասկանալ, թե ինչպես է Արցախը դուրս մնացել բանակցային գործընթացից։ Օրինակ՝ «Հայք» օրաթերթի 1997 հունվարի 28-ի համարում հրապարակվել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Իգիթյանի Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի ընթացքում հնչեցրած ելույթը, որտեղ նա հստակ արձանագրում է, որ Արցախը չի մասնակցում բանակցային պրոցեսին․«․․․Մենք հավատում ենք, որ Լեռնայի Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշակվի այն կողմերի միջև, որոնք անմիջականորեն ներքաշված են կոնֆլիկտի մեջ․ մասնավորապես Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միչև։ Մենք հույս ունենք, որ Ադրբեջանը բանակցություններ կսկսի Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ․․․»,-ասվում է Հովհաննես Իգիթյանի ելույթում։
Նույն թվականին ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը հայտարարել էր, որ բանակցությունների արդյունավետությունը մեծացնելու համար հայկական կողմը համաձայնել է, որ Ղարաբաղը որոշ ժամանակ չմասնակցի բանակցություններին, դրանք ընթանան Հայաստանի ու Ադրբեջանի միջև:
«Հայք» օրաթերթի 1997 թվականի փետրվարի 8-ի համարում հրապարակվել է ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի հարցազրույցը «Արմենպրես» պետական լրատվական գործակալության հետ, որտեղ նա կրկին խոսել է բանակցային գործընթացին Ղարաբաղի մասնակցության անհրաժեշտության մասին․«․․․Ըստ Լիպարիտյանի, իրենց սպառել են Հայաստան-Ադրբեջան խորհրդակցությունները, և հիմա օգտակար կլինեն Ղարաբաղ-Ադրբեջան, Ղարաբաղ-Ադրբեջան-Հայաստան բանակցությունները»,-նշվում է թերթի հոդվածում։
Ինչպես տեսնում եք, բանակցային պրոցեսին Ղարաբաղի հնարավոր մասնակցության հարցը քննարկվել է դեռևս 1997 թվականին, ինչը նշանակում է, որ այդ պահին արդեն իսկ բանակցությունները եղել են երկկողմ, ու Ղարաբաղը սեղանի շուրջ տեղ չի ունեցել։
Եվ այս փաստերի պարագայում մեղմ ասած կեղծիք է, երբ խոսվում է բանակցային պրոցեսից Ղարբաղաղի դուրս մնալու հարցում Ռոբերտ Քոչարյանի մեղավորության մասին։ Իհարկե, չի կարելի պնդում անել, որ Տեր-Պետրոսյանի օրոք Ղարաբաղի բանակցություններցի դուրս մնալը արվել է չարամտրորեն։ Բայց սա եղել է Տեր-Պետրոսյանի իշխանության արտաքին քաղաքական պարտություններից մեկը, որը նա 2008 թվականին շատ սահուն կերպով դրեց Քոչարյանի պատասխանատվության տակ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը