«Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպման նպատակը նոր նախարարության ստեղծման տեսլականը, դրա զարգացումը և այն ուղղություններն են, որոնք վերցրել ենք, այսինքն՝ ընդհանարապես, թե ինչու ենք մենք այդ նախարարությունը ստեղծում, ինչով է զբաղվելու և որն է դրա նպատակը։ Այս մասին փետրվարի 22-ին, Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում ասավ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը. «Մտահոգիչ որևէ հարց չկար, ուղղակի աշխատանքային քննարկում ունեցանք: Ես ներկայացրեցի, թե առաջնահերթությունները որոնք են, ինչ ձևաչափով պետք է կազմակերպվի նախարարությունը, ինչով պետք է զբաղվի։ Ինչպես գիտեք, մենք բարձր տեխնոլոգիաների ռազմարդյունաբերությունը կենտրոնացնում ենք մի նախարարութան մեջ։ Կապը մնալու է նոր նախարարության կազմում, քանի որ այն թվային տեխնոլոգիաների մաս է կազմում»,- ասաց նա։
Արշակյանի խոսքով՝ նախարարությունն ի զորու է լինելու ապահովել ռազմարդյունաբերության և՛ ծրագրային, և´ սարքավորումների, և՛ մեքենաշինության բլոկներն ամբողջությամբ:
Անդրադառնալով այն հարցին, թե օրեր առաջ ինքն աշխատանքի հրավերով էր հանդես եկել, արդյոք եղել են արձագանքողներ և արդյոք աշխատավարձը այնպիսին է, որ գրավիչ կլինի մարդկանց համար, նախարարը նշեց, որ աշխատավարձը չպետք է դնենք որպես գերխնդիր. « Այնուամենայնիվ պետք է ապահովենք նորմալ աշխատավարձ: Մեր գերխնդիրը միսիոներական լուրջ աշխատանք տանելն է և հենց այդ տրամաբանության մեջ էլ դրված է եղել այդ հայտարարությունը: Մենք 1600-ից ավելի դիմորդներ ենք ունեցել մի քանի օրերի ընթացքում: Երբ ավարտվի դիմումատուների ժամկետը, կսկսենք հարցազրույցների շղթան»,-ասաց նա:
Դիտարկմանը, երբ աղմուկ բարձրացավ պրգևավճարների հետ կապված, պարզվեց, որ աշխատավարձը շատ կարևոր է, Արշակյանն արձագանքեց. «Ես չասացի՝ կարևոր չէ, ասացի, որ գերծխնդիր չպետք է լինի»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը