14 02 2019

ՊՆ-ն ՆԱՏՕ-ի ներկայացուցչին ներկայացրել է Սիրիայում ՀՀ առաքելության խնդիրները

ՊՆ-ն ՆԱՏՕ-ի ներկայացուցչին ներկայացրել է Սիրիայում ՀՀ առաքելության խնդիրները

Փետրվարի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ռոսարիա Պուգլիսին: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է ՆԱՏՕ-ի շաբաթվա ծրագիրը, որն անցկացվելու է մարտի 11-18-ը Երեւանում, ինչպես նաեւ պաշտպանության նախարարության մասնակցությամբ միջոցառումների մանրամասները: Տոնոյանը հայտնել է, որ ՆԱՏՕ-ի շաբաթվա ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ կանցկացվի բարձր մակարդակով համաժողով:

Պուգլիսի խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել բժիշկներից եւ ականազերծման մասնագետներից բաղկացած հայկական մարդասիրական առաքելության խնդիրներներն ու նպատակները, որը վերջերս է ուղարկվել Սիրիա: Զրուցակիցները քննարկել են նաեւ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող այլ հարցեր։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ