Henaran.am-ի խնդրանքով մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու Վերաքննիչ դատարանի որոշումը՝ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշել է․
«Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական գործ հարուցելու առաջին իսկ օրվանից Հանրապետական կուսակցությունը դատապարտել է իրավապահ համակարգի գործողությունները: Այդ մասին կուսակցությունը մի քանի անգամ հանդես է եկել դատապարտող հայտարարություններով: Այսօր էլ վերահաստատում ենք մեր դիրքորոշումը, որ երկրորդ նախագահը քաղաքական հետապնդման է ենթարկվում: Ռոբերտ Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է: Սա Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի, նրա նախագահի, ղեկավարության եւ իմ անձնական տեսակետն է, որը այս ընթացքում որեւէ հանգրվանում չի փոփոխվել»,-ասել է Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, մերժեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը և անփոփոխ թողեց կալանքի ժամկետը երկարաձգելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը