Կարմեն Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Վոբշեմ,
-Եկեք պատմեմ, թե ոնց է եղել Արտակ Զեյնալյանի «այցը» Ռոբերտ Քոչարյանին.
-Կենտրոնի քրեակատարողականում /ԿԳԲ-ի «պադվալ» էլի/
Հ.Գ.
-Արտակ Զեյնալյանը, որպես նախարար,
-Այդ օրը այցելել է նույն «վայրում» գտնվող Նաիրի Հունանյանին /գիտեք` լիքը լուրեր կային, որ էդ մարդակերը` չկա, եսիմ ինչ/….
-Բայց եկեք` պաուզան ձգեմ… Հ.Գ.
-Ի դեպ. ես այն լրագրողների թվում եմ եղել /մի քանի հոգի էինք/.
-Ովքեր երկու-հազարակնների սկզբին այցելեցին`
-ԿԳԲ… ստուգելու` նստած է, կա՞: Նաիրի Հունանյան մարդակերը…
-Թե` չէ.. էդ ժամանակ էլ լիքը բաներ էին ասվում.
-Թե փախցրել են, սպանել են…
-Քոչարյանը նախագահ էր. նախագահականը կազմակերպեց լրագրողների մի քանի հոգանոց խմբի այց…
Հ.Գ.
-Գնացինք: Կարող էինք միայն դիտանցքից նայել.
-Հերթով նայեցինք…
-Խուց էր, դա պառկած էր /իմ նայելու ժամանակ/, հետո վեր կացավ, մոտեցավ լվացարանին…
-Լվաց կերած ամանը.. հետ եկավ նստեց նառին…
-Ճնշող, ահավոր ճնշող էր տպավարությունը…
Հ.Գ.
-Մի խոսքով.
-Արտակ Զեյնալյանը այցելում է էդ մարդակերին.
-Հընթացս որոշում նաեւ այցելել
-Նույն ՔԿՀ-ում գտնվող Ռոբերտ Քոչարյանին.
-Երբ Քոչաչարյանի «կամերի» դուռը բացում են ու ասում.
-Նախարար Արտակ Զեյնալյանն է`
-Եկել է ձեզ հանդիպելու…
-Քոչարյանը Արտակին հարցնում է.
-Ես ձեզ կանչե՞լ եմ… ո՞չ… դե ուրեմն դուռը հետեւի կողմից ծածկեք…
Հ.Գ.
-Է՛ս…
Ալեն Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Մի երկու խոսք քաղաքացիություն ստանալու խնդրանքով Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը դիմած Ռաշադ Ֆիքրեթ օղլու Ալիզադեյի մասին։
Եթե հիշում եք, սրա մասին ես գրել էի. Ռաշադ Ալիզադեն՝ կամ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության կողմից ստեղծված Рашад Бакинский պռոեկտը համացանցում է հայտնվել դեկտեմբեր ամսվա վերջին՝ «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» թեզը շրջանառության մեջ դրվելուց անմիջապես հետո.. Հիմնականկանում «խաղաղության կոչերով» էր հանդես գալիս (Ի դեպ՝ թխրահրչակ Ասյա Խաչատրյանն էլ պարբերաբար կիսվում սրա կոչերը)։
Հայկական որոշ լրատվակայքերի էլեկտրոնային հասցեներին հայերեն լեզվով նույնաբովանդակ նամակներ էր հղում և կարծում եմ, որ բոլորիս համար պարզ է, թե ովքեր էին մշակում այդ նամակները։ Սրան շատ հեշտ ու պրիմիտիվ են հավաքագրել՝ մոռանալով, որ համացանցում պահպանվում են տեղեկությունները։ 2014թվականին Ալիզադեյի դեմ գործ էր հարուցվել՝ հարկերից չարամտորեն խուսափելու մեղադրանքով (393.000 մանաթ կամ մոտ 230.000 ԱՄՆ դոլլար)։ Ասեմ, որ մինչ օրս այդ գումարները չի վճարել և 2017թվականի դրությամբ Ադրբեջանից դուրս գալու արգելք էր դրված։
Հետաքրքիրն այն է, որ «արգելքի տակ» գտնվող Ալիզադեն հունվարի վերջին հայտնվել է Վրաստանում և փետրվարի 2-ին հայկական համարանիշներով ավտոմեքենայի ֆոնին արված լուսանկար է հրապարակել։ Վրաստանի տարածքն էլ, դե գիտեք՝ Ադրբեջանի հատուկ ծառայությունների այսպես կոչված «պլացդարմն» է
Վստահ եմ, որ մեր ԱԱԾ-ն իր անելիքը գիտի և տիրապետում է իրավիճակին։
Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Աշխարհում երեք ազգ գիտեմ, որ ամեն ինչից ու միշտ դժգոհ են՝ մենք, իրանցիներն ու ֆրանսիացիները։ Ընդ որում, երեքի մեջ էլ դժգոհ լինելը համարվում ա պրեստիժային ու մոդայիկ ինչ-որ բան, իսկ դժգոհը երջանիկ դժվար լինի։
Էնպես որ «չաղ ու բախտավոր» իմա՝ «երջանիկ» լինելու, արդի աշխարհաբարով ասած, կուտը կառավարության ծրագրում կարելի ա փոխել «հարուստ» բառով, բայց դե, հարստությունը չափելի ա, իսկ երջանկությունն անսահման
Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
8-րդ դասարանի «Հայոց լեզվի» համաքաղաքային օլիմպիադայի ժամանակ երեխաներին հանձնարարվել է շարադրություն՝ « Երբ քայլում են, քայլում են, քայլում են…» թեմայով։ Էս էն՝ չքաղաքականացված դպրոցների մասին խոստումների շրջանակում է։ Էսօր էլ գլխավոր մուտիլովշիկը կառավարության նիստի ժամանակ հորդորեց չքաղաքականացնել ուսանողներին։ Սա նշանակում է կամ ուսանողը պիտի քայլառաստ լինի, կամ նախկին ռեժիմի ստոր ծառա։
Կարելի ա իրոք նստել, մի շարադրություն գրել Մեծն Նոլիկի մասին, ով քայլում է ու քայլում ու մանրից դառնում է դեբիլների ապստամբության մուտիլովշիկ պարագլուխը։
Հիշո՞ւմ եք, որ նոր տարվա շեմին սա հայտարարեց, որ ներգաղթ կա։ Սուտ ա ասել, ինչպես և կանխատեսում էի, դա հաստատեց նաև վիճվարչությունը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը