«ՀԱՊԿ պետությունների ղեկավարներն իմաստուն և փորձառու մարդիկ են և ճիշտ որոշում կկայացնեն։ ՀԱՊԿ միավորված շտաբն աշխատանքային մարմին է, որը պատրաստ է կատարել ցանկացած որոշում` ընդունված պետությունների ղեկավարների կողմից»,– մամուլի ասուլիսում հայտարարեց ՀԱՊԿ միավորված շտաբի պետ, գեներալ–գնդապետ Անատոլի Սիդորովը՝ պատասխանելով հարցին, թե ո՞ր փուլում են գտնվում կազմակերպության նոր գլխավոր քարտուղար նշանակելու շուրջ քննարկումները։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ նոր գլխավոր արտուղարի պաշտոնը թափուր է Յուրի Խաչատուրովին հետ կանչելուց ի վեր։
Այդ պաշտոնին Բելառուսն առաջադրել է իր թեկնածուին, որին աջակցում են կազմակերպության անդամ բոլոր երկրները, բացի Հայաստանից։
Անատոլի Սիդորովն անդրադարձավ նաև 2018 թ.-ին ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ստորաբաժանումների և կառավարման մարմինների համատեղ նախապատրաստության արդյունքներին և 2019-ի խնդիրներին։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը