04 02 2019

Բաքուն հիասթափված է․ Փաշինյանը խաբել է նրանց․ Zham.am

Բաքուն հիասթափված է․ Փաշինյանը խաբել է նրանց․ Zham.am

Zham.am-ը գրում է․ «Այս թեմայովԻնչու՞ Սորոսը հատուկ գրառում կատարեց Հայաստանի վերաբերյալ, և ինչ մեսիջ էր դա` Ադրբեջանի համարԱդրբեջանցիներն անհանգստացած են. Արմեն Սարգսյանը կարող է գահընկե՞ց անել Նիկոլ Փաշինյանին.ՏեսանյութՓաշինյանը Ղարաբաղի հարցում փորձում է իրականացնել Տեր-Պետրոսյանի ծրագիրը՝ թաքցնելով այն նույնիսկ իր մոտ շրջապատից (Տեսանյութ)Մադրիդյան սկզբունքները մերժող Փաշինյանը առաջ է քաշել փաստացի Ղարաբաղյան խնդրի լուծման Դուշանբեի սկզբունքները. Որո՞նք են դրանք (Տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները` Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ, խոր հիասթափություն են առաջացրել Բաքվում:

Այստեղ նշում են, որ Փաշինյանը իրենց խաբել է, սկզբից համաձայնվել է բանակցություններն անցկացնել «տարածքներ կոմունիկացիաների բացման դիմաց»բանաձևով, իսկ հետո ինչ- ինչ պատճառներով հետ է կանգնել իր դիրքորոշումից:

Ըստ ադրբեջանական դիտորդների, հայկական կողմը, ամերիկացիների ակտիվ միջնորդությամբ, համաձայնվել է քննարկել որոշ տարածքների հանձնման հարցը՝ դրա դիմաց ստանալով միանվագ մեծ ֆինանսական օգնություն՝ Հայաստանում տնտեսական հեղափոխությունն իրականացնելու համար: Բացի այդ, ադրբեջանական կողմը դրա դիմաց համաձայնվել է իր կոմունիկացիաները բացել Հայաստանի առջև: Ենթադրվում էր, որ Թուրքիան նույնպես պիտի բացեր իր կոմունիկացիաները Հայաստանի հետ:

Ղարաբաղի շուրջ կարգավիճակի հարց՝ հետագա հանրաքվեի ակնկալիքով, չի քննարկվել՝ ոչինչ: Ըստ ադրբեջանցիների հենց դրա պատճառով էր, որ Մամեդյարովը դարձել էր «լավատես» և և հենց դրա պատճառով էր, որ Ալիևը համաձայնվել էր կտրուկ թուլացնել լարվածությունը սահմաններում: Հակառակ դեպքում, ոչ մի ռեզոն չկար՝ գնալու այդ քայլերին, նշում են ադրբեջանցի վերլուծաբանները:

Ըստ վերլուծաբանների մի մասի, այս բանակցությունները փաստացի խափանել է Մոսկվան, քանզի դրա արդյունքում նա կարող էր կորցնել իր ազդեցությունն այս կոնֆլիկտի վրա և ուրեմն՝ հեռանկարում նաև Հայաստանի ու Ադրբեջանի վրա: Մյուսների կարծիքով, Փաշինյանը վերջին պահին է հրաժարվել իր խոստումներից, քանզի զգացել է, որ կարող է ընկնել Տեր-Պետրոսյանի օրը և կորցնել իշխանությունը, և այստեղ ռուսների քայլերը էական դեր չեն կատարել:

Կա նաև երրորդ տեսակետը, որ Փաշինյանը տակտիկապես է հրաժարվել, որպեսզի ժամանակ շահի, ամրապնդի իր իշխանությունը և միայն վստահ լինելուց հետո վերադառնա խնդրի լուծման ադրբեջանա - բոլթոնյան տարբերակին: Մանավանդ, նշում են այս տեսակետի կողմնակիցները, որ Փաշինյանը ուզում է ազատվել Մոսկվայի կապանքներից, և դրա գինը կարող է լինել Ադրբեջանին զիջման գնալը: Այս հարցում, ըստ այս վերլուծաբանների, ամերիկացիները աջակցելու են Փաշինյանին մինչև վերջ, քանզի կոնի վրա դրված է Ռուսաստանին այս տարածաշրջանից խաղից դուրս թողնելը և Իրանի ողջ սահմանով մեկ քաղաքական «կարանտին» պատրաստելը:

Ադրբեջանական վերլուծաբանների կարծիքը միասնական է մեկ հարցում, այն է՝  Փաշինյանը մեծ հույս է առաջացրել Վաշինգտոնի մոտ և նրանց խաբելու դեպքում կարող է կորցնել իրենց լոյալությունն այս հարցում, ինչը նախկին ղեկավարները՝ Քոչարյանն ու Սարգսյանը հմտորեն կարողանում էին լուծել՝ վարելով խորամանկ քաղաքականություն: Այնպես, որ, նշում են ադրբեջանցիները, Փաշինյանը իր այս քայլերով արդեն մեծ նվեր է տվել ադրբեջանական կողմին: Իսկ վերջիններս էլ հասկացել են, որ արդեն երազանք չէ՝ պահանջատեր լինել ոչ միայն 7 հայտնի շրջանների նկատմամբ, այլև մնացած նախկին ԼՂԻՄ-ի նկատմամբ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ