31 01 2019

Ապտակ՝ արդարադատության երեսին․ առանց դատի մեղավոր և անմեղ ունեն․ Politik.am

Ապտակ՝ արդարադատության երեսին․ առանց դատի մեղավոր և անմեղ ունեն․ Politik.am

Politik.am-ը գրում է․ «Մարտի 1-ի գործը արդեն իսկ  անհասկանալի երանգներ է ստանում։ Օրինակ այն, որ ՀՔԾ-ն դժվարանում է ապացույցներ գտնել այն մեղադրանքների համար, որոնք առաջադրել է նախկին մի շարք պետական պաշտոնյաների։ Բանը հասել է նրան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմակիցները խնդրում են մեղադրյալներին գալ և բացատրություն տալ։

Օրերս «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր, Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը «Ազատություն» ռադիոկայանի եթերում թախանձագին խնդրել է Մարտի 1-ի գործով մեղադրվող պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, որ նա գա և բացատրություն տա․«Միքայել Հարությունյան, դու մեղավոր չես, մեղավոր է նա, ով քեզ պարտադրել է, արի, բացատրություն տուր»։

Փաստորեն, ՀՔԾ-ի փոխարեն արդեն Փաշինյանի թիմակից պատգամավորներն են որոշում, թե Մարտի 1-ի գործով ով է մեղավոր, և ով է անմեղ։ Անդրանիկ Քոչարյանն արդեն որոշել է, որ Միքայել Հարությունյանը անմեղ է, ու նրան ոչինչ չի սպառնում՝ բացի բացատրություն տալուց։

Քոչարյանի այս հայտարարությունը ապտակ է մեր պետության արդարադատության երեսին։ Նա, փաստորեն, առանց դատի և առանց քննության ամբողջական ավարտի արդեն իսկ մեղավորներ և անմեղներ ունի։ Եվ այս ամենի ֆոնին խոսել արդարադատությունից առնվազն բարոյական չէ:

Չի բացառվում, որ Փաշինյանի կառավարությունը որևէ կարևոր պաշտոնի էլ նշանակի Միքայել Հարությունյանին, միան թե նա ցուցմունք տա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Իսկ այն, որ Քոչարյանի դեմ ցուցմունք տալը խրախուսվում է պաշտոնով, ապացուցում է նույն Մարտի 1-ի գործով  0038 գաղտնի հրամանում հիշատակվող, Ապրիլյան պատերազմում հակական կողմի կորուստների համար մեղադրվող Արշակ Կարապետյանը, ով, ըստ մամուլի հրապարակումների, Քոչարյանի դեմ կցկտուր ցուցմունքի համար նշանակվեց վարչապետի խորհրդական»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ