Ռուսաստանը և Հայաստանը պայմանագիր են կնքել АК-12 նորագույն ինքնաձիգների մատակարարման վերաբերյալ։ Այս մասին հայտնել է «Կոմերսանտ» թերթը:
«Պարտավորագիրը ստորագրված է, առայժմ մենք պատրաստում ենք ոչ մեծ խմբաքանակ, որում կլինի մոտավորապես 50 ինքնաձիգ: Դրանք կդիտեն, կփորձեն գործնականում, և, հուսով ենք, կշարունակեն գնել»,- ասել է կոնցեռնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Դմիտրևը թերթին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ Հայաստանը կդառնա արտասահմանյան առաջին երկիրը, որը կգնի ԱԿ-12 ինքնաձիգներ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը