Politik.am-ը գրել է. «Հունվարի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնեց Դավոս՝ համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով։ Իշխանության մոտ կանգնած մեր աղբյուրներն ասում են, որ վարչապետի հետ Շվեյցարիա են մեկնել նաև նրա ընտանիքի անդամները։
Տեղեկատվությունը ճշտելու համար Politik.am-ը կապ հաստատեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանի հետ։
Մեր հարցին ի պատասխան Աննա Հակոբյանի մամուլի խոսնակն ասաց․«Իսկ ո՞վ է ասել, թե Աննա Հակոբյանը Դավոս է մեկնել: Ես չունեմ նման տեղեկություն, թե Աննա Հակոբյանը մեկնել է Դավոս»: Մեր այն հարցին, թե ամեն դեպքում, Աննա Հակոբյանը վերջին օրերին երկրից որևէ ուղղությամբ մեկնե՞լ է, ասաց.«Ես գիտեմ, որ Աննա Հակոբյանը Դավոսում չի եղել: Շվեյցարիա՝ չգիտեմ: Դեկտեմբերին մեկնել ենք, դրա մասին հայտարարություն է տարածվել»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը