22 01 2019

Ցուցարարները շամպայն «պայթեցրին» ՝ Մանվել Գրիգորյանին կալանավորելու որոշումից հետո

Ցուցարարները շամպայն «պայթեցրին» ՝ Մանվել Գրիգորյանին կալանավորելու որոշումից հետո

Հունվարի 22-ին ՀՀ վերաքննիչ դատարանը բեկանեց Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու որոշումը: Դատարանի դիմաց հավաքված քաղաքացիները ողջագուրվեցին, շամպայն բացեցին՝ դա համարելով իրենց հաղթանակն ու օրեր շարունակ անցկացրած բողոքի ցույցերի արդյունք:

Լրագրողների հետ զրույցում ակցիայի մասնակիցներից մեկն ասաց, որ Մանվել Գրիգորյանին կալանավորելով՝ Հայաստանը մենք գնում է դեպի օրինական երկիր:

«Սա մեր պետականության ևս մեկ հաղթանակն էր ընդդեմ նախկին ռեժիմի։ Այս որոշումը մեզ նորից թև տվեց, որ նոր ուժով կպնենք պայքարին, որպեսզի կառուցենք ուժեղ և օրինական Հայաստան»,- հայտարարեց ակցիայի մասնակիցը:

«Սրանով մենք ևս մեկ անգամ հեղափոխություն արեցինք ընդդեմ արդարադատության։ Ես վստահ եմ այլևս նման անօրինական որոշումներ չեն կայացվի»,- ասաց նա։

Նշենք, որ Մանվել Գրիգորյանի փաստաբանը դատարանի որոշումը համարում է հակահայկական, իսկ Գրիգորյանի հարազատները՝ փողոցային արդարադատություն:

Տեսանյութը՝ News.am-ի:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ