21 01 2019

Զոհերի իրավահաջորդների վիշտը մանիպուլացվում է ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի. Վահան Իշխանյան

Զոհերի իրավահաջորդների վիշտը մանիպուլացվում է ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի. Վահան Իշխանյան

Հրապարակախոս Վահան Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ԱԱԾ ու ՀՔԾ պետերը կրկին գործուղել էին փաստաբան Վահե Գրիգորյանին Ազատություն ռադիոկայան, որ փարձագետի դիմակի տակ Ռոբերտ Քոչարյանի կալանվորման երկարացնելը արդարացնի։

Եվ ահա, Վահե Գրիգորյանը ուղղակի իր մասանգիտական դիրքերից նահանջում է՝ Քոչարյանին վերագրելով մի հանցանք՝ մարտի մեկի սպանութունները, որը նրա դեմ հարուցված մեղադրանքում չկա, ասելով թե մարտի մեկի «Տուժողի իրավահաջորդների դիրքորոշումն այն է, որ նախաքննության սկզբնական շրջանում ամենաբարձր ազդեցությունը, ամենալուրջ ազդեցությունը մնացած գործի մասնակիցների նկատմամբ ունենալու պոտենցիալ ունեցող մասնակիցը՝ Ռոբերտ Քոչարյանը, պիտի կալանքի տակ գտնվի»։

Հայտնի է որ Քոչարյանի դեմ որևէ գործ չկա մարտի 1֊ի զոհերի հետ կապված, ինչքան էլ զոհերի իրավահաջորդները իրենց կորուստը կապեն օրվա իշխանության հետ, մանավանդ որ զոհերից շատերը ցուցարների մեջ են եղել։ Եթե ամեն զոհի իրավահաջորդի զգացմունքերն ու դիրորոշումը պետք է հաշվի առնվի, ապա բազմաթիվ ընտնիքներ իրենց հարազատի մահը հաճախ կապում են այս կամ այն հանգամանքի, այս կամ այն մարդու հետ առնչության հետ, ու ձեռները տաս, կկալանավորեն, ավելին, ոմանք էլ կարող է սպանեն։ Հիշում եմ, 1995֊ականներին ծանոթներից մեկը Ռուսաստանից ապարնք բերելիս վթարի ենթարկվեց, մահացավ, նրա հայրը հայհոյում էր Տեր֊Պետրոսյանին որ իր որդուն պանդուխտ դարձրեց։ Նրա ձեռքը լիներ, Տեր֊Պետրոսանին կնստացներ։ Ահա թե ինչ աբսուրդի կարող է հասցնել տուժողի իրավահաջորդի ցանկություններն օգտագործելը իրավական գործընթացներում։

Վահե Գրիգորյանը տուժողների իրավահաջորդների պահանջները այս պահին պատահական չի խաղարկում, նա տեսնելով թե ինչպես հասարակության վրա ազդեց ցմահ դատապարտված Մհեր Ենոքանի ներման հետ կապված տուժողի իրավահաջորդների՝ Աղաջանովների վիշտը, ինքն էլ իր խմբակային շահերից ելնելով հասարկությունը մանիպուլացնում է Քոչարյանի դեմ օգտգործելով մարտի մեկի տուժողների իրավահաջորդների վիշտը։

Բայց այստեղ նաև լրագրային էթիկայի հարց կա, Ազատության լրագրողը ոչ մի տեղ չի ասում որ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը ոչ մի առնչություն չունի մարտի մեկի սպանությունների հետ, որ նա չի մեղադրվում այդ սպանությունների մեջ, հետևաբար նրա կալանքի հարցում տուժողի իրավահաջորդ մեջ բերելը աբսուրդ է։

Լրագրղը նաև չի ասում որ հայտնի գաղտնազերծված հեռախոսազրույցի մեջ ՀՔԾ և ԱԱԾ֊ը պետերը Վահե Գրգորյանին օգտագործում են որ իրենց դիրքորոշումները տարածի փարձագետի անվան տակ։ Ահա այդ խոսակցությունը ՀՔԾ֊ի պետ Սասուն Խաչատրյան. ««Ընկեր, որևէ խնդիր չկա, հիմա Վահեն ա գալու մոտս, Գրիգորյան: Վահեն մի հատ լուրջ բան կգրի հեսա ընգեր ու ելույթ էլ կունենա, էդ սաղ հարցերին կպատասխանի ախպեր ջան: Պռոստը իմ ելույթը ճիշտ չի, էլի»։ ԱԱԾ պետ Վանեցյանը պատասխանում է. «Չէ, չէ, չէ, թող Վահեն խոսա որպես իրավաբան, որպես փաստաբան, որպես փորձագետ»:

Թվում էր թե գաղտնազերծված հեռախոսազրույցից հետո Վահե Գրիգորյանը արդեն «ծակվել է» և ԱԱԾ֊ն Ազատությանը պետք է պաս տար մեկ այլ իրավաբան որ անկախ փորձագետի անվան տակ հարցազրույց տար։

Բայց չէ, հասարակությունը զգայուն չի այսպիսի հարցերի նկատմամբ, և «ծակված» փորձագետը կարող է կրկին օգտագործվել։

«Ազատությունը» Վահե Գրիգորյանին հրավիրել էր մի նպատակով՝ որ Քոչարյանի կալանավորումը արդարացնի «անկախ դիրքորոշման» տեսանյունից։ Գաղտնալսված ձայնագրությունից իմացանք, որ Վահե Գրիգորյանը ԱԱԾ֊ի մարդն է, իսկ այն որ Ազատությունն էլ ԱԱԾ֊ի խոսափողն է, գաղտնալսումի կարիք չկա, դա շատ ակնհայտ է։

«Ազատություն» ռադիոկայանը բարձր է գնահատում լրագրության անվան տակ այս կամ այն խմբակային շահերն առաջ տանելը, այդպես գնահատել է նաև այս հարցազրույցը վարող լրագրողին Կառլեն Ասլանյանին նրան շնորհելով «Ազատություն» ռադիոյի նախագահի մրցանակ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ