7-րդ գումարման Ազգային ժողովի 11 մշտական հանձնախմբի նախագահների ընտրության արդյունքներն ամփոփվեցին:
ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց փակ քվեարկության արդյունքները:
Քվեարկությանը 132 պատգամավորներից մասնակցել էր 129-ը:
«Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրված Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Նարեկ Զեյնալյանը:
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Ռուբեն Ռուբինյանը:
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Մխիթար Հայրապետյանը:
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Արման Եղոյանի թեկնածությանը կողմ էր քվեարկել 108 կողմ, դեմ՝ 17 պատգամավոր, 4՝ անվավեր:
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց ԲՀԿ խմբակցության կողմից առաջադրված Նաիրա Զոհրաբյանը:
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Անդրանիկ Քոչարյանը:
Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Վլադիմիր Վարդանյանը:
Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հանձնաժողովի նախագահ ընտրվեց Միքայել Մելքումյանը:
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Վարազդատ Կարապետյանը:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Բաբկեն Թունյանը:
Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց ԼՀԿ-ի կողմից առաջադրված Մանե Թանդիլյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը