Յոթերորդ գումարման Ազգային ժողովը հաստատել է հաշվիչ հանձնախմբի կազմը, այն կունենա 7 անդամ:
«Իմ քայլը» խմբակցությունից հանձնախմբում են Վահագն Հովակիմյանը, Արփինե Դավոյանը, Սիսակ Գաբրիելյանը, Քրիստինե Պողոսյանը, Մարիա Կարապետյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից` Շաքե Իսայանը, «Լուսավոր Հայաստան»-ից` Աննա Կոստանյանը:
Հանձնաժողովը նախագահ է ընտրել «Իմ քայլ»-ից Վահագն Հովակիմյանին, իսկ քարտուղար` նույն խմբակցությունից Արփինե Դավոյանին:
Նշենք, որ «Լուսավոր Հայաստան»-ը առաջարկել էր, որ ընդդիմության ամեն խմբակցությունից 2 պատգամավոր ընդգրկված լինեն հանձնաժողովու,մ, սակայն ընդգրկվեցին մեկական պատգամավորներ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը