«Ես երբեք սրբազան սարսուռով չեմ վերաբերվել տարիքին կամ փորձառությանը, բայց ես առավել շատ կարևորում եմ փորձառությունը, կոմպետենտությունը, կոնկրետ թեմային տիրապետելու կարողությունը»,- լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով խորհրդարանի նոր պատգամավորների երիտասարդ լինելուն վերաբերող հարցին։
Տեսակետին, թե՝ նոր իշխանության ներկայացուցիչները վիրավորվում են, երբ իրենց համեմատում են ՀՀԿ-ի հետ, պատասխանեց․ «Կարող է որոշ ժամանակ անց էլ մենք վիրավորվենք, որ մեզ համեմատեն իրենց հետ, եթե չասեմ՝ հիմա»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը