Այսօր մեկնարկեց 2019 թվականի առաջին աշխատանքային շաբաթը, ուր մուտք ենք գործում օրեցօր ավելացող մտահոգություններով, Facebook-յան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Նա ներկայացրել է «օրեցօր ավելացող մտահոգությունները»։
«1. Առաջին անհրաժեշտության բազմաթիվ ապրանքների թանկացում
2. 2018 թվականի բյուջեի թերի կատարում կամ կրճատում
3. Առանց իրական ընդիմության նոր խորհրդարան
4. ՀԱՊԿ-ում ՀՀ-ի դիրքերի թուլացում ու գլխավոր քարտուղարի պաշտոնի կորուստ
5. Փաշինյանի խոստացած հայ-ռուսական փայլուն հարաբերությունների փոխարեն գազի թանկացում
Այս շարքը երկար է, բայց կա մեկ լավ լուր...
Վարչապետի պաշտոնակատարը այս ամենը պարտություն չի համարում։
Փաստորեն մեզ այսպիսի՞ հաղթանակներ և տնտեսական հեղափոխություն է սպասվում...», - նշել է Է. Շարմազանովը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը