26 12 2018

Սպանությունների ռեկորդային ցածր մակարդակից մինչև Ադրբեջան-ԱՄՆ առևտրաշրջանառություն. Անդրադարձ

Սպանությունների ռեկորդային ցածր մակարդակից մինչև Ադրբեջան-ԱՄՆ առևտրաշրջանառություն. Անդրադարձ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«2018 թվականին ունեցել ենք սպանությունների ռեկորդային ցածր մակարդակ 1990 թվականից ի վեր: Սա կարևոր ցուցանիշ է: Կարևոր է նաև արձանագրել, որ բոլոր նրանք, ովքեր կփորձեն տնտեսական, քաղաքական, անձնային, խմբային որևէ հարց լուծել բռնության կամ զենքի միջոցով՝ կարժանանան արժանի հակահարվածի և խստագույն պատասխանատվության»:

Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«... ես հանգիստ նայում եմ, թե ինչպես եք բոլորդ գնում սխալ ճանապարհով: ...Ես ձեզ չեմ ասում, որ դուք բոլորդ գնում եք սխալ ճանապարհով: ... որովհետև եթե ասեմ, ապա բոլորդ դառնալու եք դեպի ինձ ու շշպռեք, թե՝ - Այդ ինչպես եղսվ, որ դու միայնակ տեսնում ես, որ սխալ ճանապարհով ենք գնում, բայց ահա մենք բոլորով չենք տեսնում: ...Դրա համար էլ չեմ ասում: ...Դուք հանգիստ գնացեք ձեր սխալ ճամապարհով, իսկ ես այդ ընթացքում կխորհեմ, թե ինչ եմ ասելու ձեզ, երբ ճանապարհի սխալը զգալով՝ հուահատ ետ դառնանք.... ... Հիմա իմաստ չունի որևէ բան ասել....»

Դավիթ Վանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պետական իշխանավարման համակարգում ավելորդ ինքնավստահությունը արկածախնդրություն է։

Արկածախնդրություն է անփորձ, բնագավառից անտեղյակ երիտասարդներին նախարար նշանակելը, ապա նրանց մեկ այլ կարևոր պետական պաշտոնի տանելը ու նախարարություն լուծարելը այն ժամանակ, երբ հեղափոխությունից հետո ինքնահաստատման ու կայացման խնդիր ունենք օրակարգում։

Արկածախնդրություն է աշխարհասփյուռ ժողովրդի հայրենիք հանդիսացող պետության կառավարության սփյուռքի գործող նախարարություն փակելը, երբ այդ պետության մայրաքաղաքը, փաստացիորեն՝ մայրաքաղաքն է ժամանակակից նոր տիպի "գաղութատիրության", այն էլ, գրեթե ամենուր՝ ինքնակազմակերպված ու կանոնակարգված։ Սփյուռքի նախարարությունը, նաև գործիք էր՝ ապագայում հայրենադարձություն ապահովելու համար՝ այն ժամանակ, երբ աշխարհում շատ է կարևորվում մարդկային ռեսուրսը։

Փոքրիկ երկրների համար մշակույթը և կրթությունը օտարերկրյա քարոզչության, գաղափարական ինտերվենցիայի, ակտիվ դեմոգրաֆիական մարտահրավերների և ժամանակակից ոչ տարածքային պետությունների դեմ ինչպիսին օրինակ Իսլամական պետությունն է, մեր իմունիտետն են։

Հեղափոխությունը, ի սկազբանե, հասրակական - քաղաքական վտանգավոր ընթացք է, և միայն մեր ժողովրդի ներքին կազմակերպվածության ու խոհեմության հաշվին է, որ այն դուրս չի եկել ափերից ու չի վնասել մեր միասնականությանն ու քաղաքական կայունությանը։

Առջևում նոր տարի է, և ես մեզ ցանկանում եմ խոհեմություն ու հանդուրժողականություն, տոկունություն ու միասնական կամք՝ Նոր Հայաստան կերտելու ճանապարհին»։

Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մեր հետախուզության գործը հեշտացնեմ

Ադրբեջան-ԱՄՆ առևտրաշրջանառությունը 2018թ. հոկտեմբերին կազմել է $784 միլիոն:

Ադրբեջանի ամենախոշոր ներկրումը ԱՄՆ-ից հոկտեմբերին եղել են «օդանավեր, տիեզերանավեր ու սատելիտներ» կատեգորիայի ապրանքատեսակներ:

Տեսնես ի՞նչ են ձեռք բերել»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ