«Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Մերսի քեզ, Փաշինյան Նիկոլ
-Պետական պարտքը ավելացրիր կես միլիարդով,
-Գործազուրկների թիվը ավելացրիր 55 հազարով,
-Գազի գինը թանկացնում ես 50 տոկոսով,
-Հանցավորության աճը ավելացրիր երկնիշ թվերով,
-Օլիգարխներին դարձրիր «սեփականատեր»
-Դատավորներին հրահանգեցիր ում բռնեն ում` չէ,
-ՀԱՊԿ-ի նախագահի պաշտոնից հեռացրիր Հայաստանին,
-Մարտական գեներալներին հանեցիր աշխատանքից,
-Ստուկաչ, հանցավոր անգործության ասպետներին նշանակեցիր քեզ խորհրդական,
-Լավրովի հետ պայմանագիր ես կնքում, բայց մեզ ասում ես տենց բան չկա,
-Սիրիա զորք ես ուղարկում,
-Պառլամենտը ազատեցիր Տարոնի աներձագից, բերեցիր քո աներձագին,
-Եկեղեցու հովվապետի դեմ նառկամանների շարժում սկսեցիր,
-Ասեցիր Սերժի վախտ ԲՈՒՀ-երը քաղաքականացված են, ընտրություններից հետո քո ցուցակի 22 համարին նշանակեցիր ԲՈՒՀ-ի ռեկտոր:
Վերջում բոլորով կանենք Դմփ-դմփ-հու, արևդ ապրի Փաշինյան Նիկոլ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը