24 12 2018

Փողոցային ժողովրդավարությունից մինչև օպտիմալացված պետհիմնարկներ․ Ակտիվ Facebook

Փողոցային ժողովրդավարությունից մինչև օպտիմալացված պետհիմնարկներ․ Ակտիվ Facebook

Զաքար Խոջաբաղյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Հա ասում եմ բան չգրեմ, թող մարդիկ վայելեն իրենց եփած ճաշը, բայց դե չի լինում։ Բաներ կան, որոնք կարևոր են, ու որոնց հանդեպ չի կարելի անտարբեր լինել։ Ինձնից շատ երևի ոչ ոք չի գրել՝ փրկենք Հայոց մշակույթը Մշակույթի նախարարությունից։ Բայց, ով ով, գոնե ես քիչ թե շատ տեղյակ եմ, թե կոնկրետ ում էր հասցեագրվում դա և ում ոչ։ Էն որ բերում նախարարներ ու փոխնախարարներ եք նշանակում, որոնք մեկը մյուսի վրա կարող են տապալել ամենափայլուն մշակութային ազգային նախագծեր, էդ նախարարության մեղքը չի, էդ նշանակողի մեղքն է։ Նախարարության մեղքն այլ է, որ կիսագրագետ դեմքերի վերադաս ունենալով, շան քթից ջուր խմելով անմարդկային ջանքեր գործադրելով, գոնե ներսից կարողանում էին կռիվ տալով է համոզելով է թե ոնց, որոշ կարևոր ծրագրեր գոնե կյանքի կոչել, որոշ վտանգավոր պրոյեկտներ էլ՝ կանխել։ Էն դեպքում, երբ ասենք փոխնախարարը նույնիսկ 5 րոպե ժամանակ չի տրամադրում ազգային կարևոր պրոյեկտի մասին լսելու, պրոյեկտի, որը արդեն որերոդ մրցանակն է շահում՝ իր բովանդակությամբ։ Բայց էդ փոխնախարարը ժամանակ է գտնում՝ ֆեյսբուքում հեղափոխական դուռ գովազդելու, ու պետության հաշվին Երկրորվ մեկ ֆրֆռալու ու ֆոտոսեսիաներ անելու՝ անունը դնելով «ստուգայց»։ Բայց որ իր օրոք Քարահունջը քլունգով «պեղում են» ու էդ մասին իրենց ասվում է, բայց վեջները չի, էդ նախարարության մեղքը չի։ Էդ կոնկրետ անհատների մեղքն է։ 

Ու ինչու՞ ոչ ոք, հատկապես նրանց նշանակողները հարց չեն դնում, թե պետության հաշվին արտասահմանյան այցերով, որ աշխարհ եք ման գալիս՝ ի՞նչ խնդիր եք լուծել, առարկայական ի՞նչ հարց է պատասխան ստացել, բացի ձեր մանկական երազանքները բավարարելուց։ Ու հա, մշակույթի նախարարության աշխատողները, որոնք էդ նույն ժամանակ շան քթից ջուր խմելով իրենց վրա են վերցնում պատասխանատվությունը, որ վերադասի կայֆեր կայծերի ֆոնին էլի շենքը չի փլվում, էդ նախարարության մեղքն է՝ նրա լրատվական ծառայության մեղքը, որ բազմաթիվ իրականացված ծրագրերը պատշաճ չեն լուսաբանվում, ու որ հարց ես տալիս թե ինչու՞, ասում են եսի՞մ։ 

Դրա փոխարեն բերում կիադր եք նշանակում, որը իր փաբի բաժակակիցներին բերում է իրեն կից խորհուրդ, ու հերթով սկսում մրցանակներ բաժանել՝ իր սեռական օրգանները գովերգող «գրողերին» կամ «նկարիչներին»... Ու մեկը չի հարցնում, ո՞նց արա, ո՞նց։ Ասենք ի՞նչ տարբերություն ռաբիզ խեղկատակությանը տրված կոչման ու սեռական շեղված նյութեր գրող կամ նկարող փաբի այցելուին տրված մրցանակի միջև... Ու ո՞րն է ստեղ նախարարության մեղքը, եթե սա կոնկրետ ձեր նշանակած կադրերի խնդիրն է։ Իսկ նախարարության աշխատակիցները (ոչ բոլորը, բնականաբար), կոնկրետ մեդալի են արժանի, որ էդ պայմաններում, կրկնում եմ, իրենց գլխին իբրև վերադաս ունենալով կիսագրագետ ինչ-որ դեմքերի՝ կարողանում էին դեռ որոշակի խնդիրներ լուծել։ Իսկ հիմա, էդ վերադասների երեսից, որոշել եք նույնիսկ էդ հնարավորությունը փակել։ Ինչի՞։ Ասում եք թե բա եթե գործադուլ անեն մի 3 ամիս բան չի փոխվի։ Էդ նշանակում է, որ Նախարարության բյուջեն էնքան չնչին է, իսկ ձեր նշանակած կադրերը էնքան ապիկար, որ ՕԳԳ-ն եք կասկածի տակ դնում։ Էդ նույն տրամաբանությամբ, երբ Կառավարության հիմնական կազմը տնով տեղով ընտրարշավ էր անում մի երկու շաբաթ, էլի երկրին բան չեղավ, հիմա ի՞նչ էդ նշանակում է, որ էդ կազմը պետք ա ցրել, որովհետև իրենք, ըստ էության, կապ չունեն կառավարության գործունեության հետ, ու ամբողջը համակարգի ուսերին է, հա՞։ Վիճակագրության մեջ սենց մի օրինակ կա, ասում է մեծ հրդեհի դեպքում ներգրավված հրշեջների քանակն էլ մեծ է, ու մեծ հրդեհների դեպքում՝ ավերածություններն էլ բնականաբար մեծաթիվ են ու էդտեղ կոռելյացիոն կապ կա՝ ավերածությունների ու հրշեջների քանակի միջև։ Բայց էդ չի նշանակում, թե հրշեջների քանակը նվազեցնելով ավերածություններն էլ կնվազեն։

Հիմա նույնն էլ էստեղ է։ Եթե տարիներ ի վեր, Անկախությունից սկսած, չի հասկացվել Մշակույթի ու հենց Անկախության իմաստը, ու բառի բուն իմաստով պետական մակարդակով տիրումեր է արվել Հայկական ազգային մշակույթը, ապա դա չի նշանակում, որ մեղքը նախարարության աշխատողներինն է, որովհետև էդ աշխատողների մի ստվար մաս, նույնիսկ էդ պայմաններում շան քթից ջուր խմելով փորձել է անել և արել է նույնիսկ անհնարը՝ համեստ միջոցներով խնդիր լուծելու համար։ Իսկ եթե լուծված խնդիրները կամ կանխված վտանգները հավուր պատշաճի չեն լուսաբանվում՝ էդ լրիվ այլ հարց է։ Բայց հրշեջների օրինակով, չի նշանակում, որ եթե կրճատենք մշնախի աշխատողների թիվն ու բյուջեն, ապա էդ ոլորտում ավերածություներն էլ կպակասեն։ Խելքի աշեցեք։

Ավելի անկեղծ չէ՞ր լինի, ասել, որ քաի որ Կրթության նախարարությունն արդեն լրիվ պառկեցրել եք Սորոսի տակ, ու Սորոսասին փոխնախարարները արդեն ունեն բավարար երկար ձեռքեր Սերունդի վրա, էստեղ խանգարող հանգամանք է Մշակույթը՝ տեսակային դիմագիծը պահել փորձող մշակույթը։ Ու պետք էդա էլ պառկեցնել Սորոսասին փոխնախարարների տակ, որ իսպառ վերահսկելի դարձնեն ապագա սերունդի դիմագիծը։ Նույնն էլ Սպորտի բնագավառում, երբ ԼԳԲՏ պրոպագանդայով զբաղվող դեմքերին եք բերել լցրել սիստեմ։ Բա ինչի՞ չեք խոսում էն մասին, որ կառավարության չզեկուցվող որոշմամբ էդ կադրերին տրված պադավատներից անգամ դժգոհ են մնում ոմանք, ու իրենց նախկին աշխատատեղի ծանոթ մանոթ խառնելով, նույնիսկ որոշում շրջանցելով, ավելի թարմ, իրենց քիմքին հաճելի մեքենա են վերցնում, հիմա էդ փոխնախարարը պիտի մշակույթ զարգացնի՞։ Բա բնականաբար, եթե Լենա Նազարյանը պնդի, թե Ազգային մտածելակերպը քարանձավային հետամնացություն է, «պետական մակարդակով» էլ մշակույթի նախարարությունը պիտի անիմաստ կառույց համարվի։ Բա էլ ուրիշ ո՞նց։ Խելքի աշեցեք։ 

Նախարարությունը ոչ թե ստորադասել է պետք, այլ բյուջեն բազմապատկել, ու կադրային քաղաքականությունն ու ռազմավարությունը վերանայել։ Հա, ու էդ կադրային քաղաքականություն ասվածը՝ էն մի քանի տխմար ջահելը չեն, որ էս խառը օրերին գործի են տեղավորվել՝ գործի տեղավորվելու ակնկալիքով ու հիմա փնովում են նախարարությունը։ Որովհետև իրենք էլ էին մշակույթը պատկերացնում զուտ բյուջեյի փողերով դրսերում կայֆավատ լինելը, ու տեղյակ չեն, թե ինչ ջանքերի գնով են ուրիշները խնդիր լուծում, որին համոզելով, որին բացատրելով, որի հետ կռիվ տալով, որովհետև պետության մեջ արդեն ավանդույթ է տխմարագույն կադրերի որպես վերադաս նշանակելը։

Մենք Անկախ պետություն ենք, իսկ անկախության խորհուրդը՝ տեսակային լինելիության և զարգացման ապահովումն ու երաշխավորումն է։ Հայաստանը Հայկական պետություն է, Հայերի պետությունն է և էդ պետության կարևորագույն խնդիրներից մեկը՝ ՀԱՅ ՏԵՍԱԿԻ լինելիության, զարգացման ապահովումն ու երաշխավորումն է։ Իսկ Հայ տեսակի բնութագրիչ առանցքային կետերից մեկը՝ Հայ մշակույթն է։ Մշակույթի դերը ոչ թե ստորադասել է պետք, այլ արդեն իսկ ստորադասված վիճակից՝ բարձրացնել դրա կարգավիճակն ու հնարավորությունները։

Չնայած, ում եմ է ինչ բացատրում։ Երբ մարդը նպատակային ծրագրված քաղաքականություն է վարում, ու դա ոչ թե չհասկանալու հետևանք է՝ այլ խիստ պլանավորված ստրատեգիա։

Հ․Գ․

Լևոնին բարևներ ․․․»։ 

 Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Փողոց փակելով սահմանափակվող քաղաքացիական գիտակցություն ունեցող անհատը դեմոկրատիան միշտ էլ անարխիայի հետ է խառնելու։

 Այդ մասին բազմիցս եմ շնել։

Վատը այլ է, որ պետությունը վերածվել է դիտորդի. չգիտի խառնվելն է ճիշտ, թե՝ չխառնվելը։

Իրականում պետությունն ինքն ընկել է իր իսկ լարած ծուղակը»։ 

Աղվան Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Անկեղծ ասած, տպավորություն է, որ երկրում դադարել են գոյություն ունենալ պետական ստրուկտուրաները:  Ո՛չ դատախազն է իր տեղում, ո՛չ արդարադատությունն է գործում, ով հասցնում է հինգ հոգով ճանապարհ փակել, դառնում է օրվա ակտիվիստ, կամ չեմ էլ խոսում քաղհասարակության մասին, արդյո՞ք ունենք, թե ոչ: Բա, լավ, մտածո՞ւմ եք՝ հետո ինչ է լինելու, կամ, ասենք, պատկերացնո՞ւմ եք, որ օրերից մի օր էտ փողոցային էլեկտորատն է ձեզ «խժռելու»: Դժվար թե էլիտայից որևէ մեկը հասկանա լրջության աստիճանը, որովհետև յոթ ամիս առաջ էտ նույն փողոցից եկան իշխանության: Հա՛, ի դեպ, փողոցից իշխանության եկածների նախադեպերը լավ ավարտ չեն ունեցել, սա էլ հիշեցման կարգով»: 

Արսեն բաբայանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ես հրաժարվում եմ հասկանալ այն մարդկանց, որոնք պնդում են, թե մշակույթի նախարարությունը փակվում է։  Ես առավել քան հրաժարվում եմ հասկանալ այն մարդկանց, ովքեր պնդում են, թե մշակույթի նախարարության փակմամբ վերացվում է մշակույթը։

1. Մշակույթի նախարարությունը չի փակվում, այլ միացվում է այլ նախարարության պահպանելով իր ֆունկցիաները։

2. Մշակույթի նախարարությունը պետության մշակութային քաղաքականության մշակողն ու իրագործողն է, որի վերացման դեպքում անգամ (արդեն ասեցի, որ չի վերացվում) չի կարող վերացվել մշակույթը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ