Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյան իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Մանվել Գրիգորյան խափանման միջոցի փոփոխման դեմ Էջմիածնում անցկացվող բողոքի ակցիային:
«Էջմիածնի ցուցարարներին եմ լսում։ Նոր մի երիտասարդ, գրագետ խոսող քաղաքացի ասում է՝ [իմաստն եմ փոխանցում] «այո, կառավարությունը չի կարող միջամտել դատարանի գործերին, ես դրա համար պայքարել եմ։ Բայց ժողովուրդը կարող է (!)։ Որովհետև իշխանությունը պատկանում է ժողովրդին»:
Այս փիլիսոփայությունը նույնքան հակաիրավական է, որքան գործադիրի՝ դատական իշխանությանը միջամտելու թեզը։
Շտապ անհրաժեշտ է ներդնել անցումային արդարադատության չէ, այլ անցումային կրթության համակարգ։ Թե չէ, կրկնեմ, կամաց-կամաց վերածվելու ենք անապատում Մովսես մարգարեի կողմից առաջնորդվող բազմության»,- գրել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը