ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի հետ զրույցի ընթացքում անդրադարձել է Հայաստանում ռուսական և ամերիկյան ՀԿ-ների քանակական հարաբերակցության հարցին։
Ռադիոկայանի հարցին, թե ինչու Հայաստանում կան բազմաթիվ ամերիկյան և քիչ ռուսական ՀԿ–ներ, Լավրովը պատասխանել է, որ Ռուսաստանը չի կարող նման քանակությամբ պատասխանել. «Մենք չենք կարող այդ քանակությամբ պատասխանել։ Մենք չեն կարող հայելային կերպով ստեղծել այդպիսի, ընդհանուր առմամբ, խամաճիկ կազմակերպություններ, իրերը կոչելով իրենց անուններով, քանի որ շատերը շատ սադրիչ օրակարգ ունեն »,–նշել է նախարարը։
Լավրովը չի համաձայնել լրագրողի կարծիքի հետ, ով վկայակոչել է անհայտ հայ քաղտեխնոլոգի պնդումը, թե Ռուսաստանը չի աշխատում Հայաստանում բոլոր քաղաքական ուժերի հետ։
«Ես համաձայն եմ, որ անհրաժեշտություն կա աշխատել բոլոր քաղաքական ուժերի հետ, եւ ճիշտ չէ, թե մենք դա չենք անում։ Մենք աշխատում ենք բոլորի հետ եւ ոչ միայն Անդրկովկասում, բայց նաեւ հետխորհրդային տարածքի մյուս մասերում։ Աշխատում ենք բոլոր համակարգային ընդդիմադիրների հետ։ Ոչ համակարգայինների, ընդհատակյաների հետ չենք աշխատում։
Եվ ես կարծում եմ, որ դա ճիշտ է։ Բայց տարատեսակ խորհրդարանական կառույցների հետ մենք կապեր ունեցել ենք։ Հարաբերություններ ունեցել ենք նաեւ այն 9 պատգամավորների հետ, որոնք Փաշինյանի կուսակցությունից խորհրդարանում ներկայացված են եղել Սերժ Սարգսյանի կառավարման օրոք։
Այլ բան է, որ մենք, հնարավոր է, սպառել ենք, ավելի շուտ հնարավոր է, իմունիտետ ենք ձեռք բերել հեղափոխությունների նկատմամբ, քանի որ այն ամենը, ինչ այժմ Արեւմուտքը անում է հետխորհրդային տիրույթում՝ հեղափոխություն պատրաստելն է։ Գուցե, սա մեզ համար աղետ է։ Սա հաստատ մեր մեղքն է։ Մենք ինքներս մեկ հեղափոխություն չէ, որ ապրել ենք, մարդկային կյանքերի, ավերված քաղաքների եւ գյուղերի գնով, ոչ մեկին չենք ցանկանում, եւ մենք չենք ցանկանում»,–ասել է ՌԴ ԱԳ նախարարը։
«Պետք է աշխատել հանրության հետ, պետք է աշխատել քաղաքացիների հետ, առաջ տանել նախագծեր, որոնք մարդկանց համար հետաքրքիր են։ Դա մշակույթն է, լեզուն, սպորտը, կրթությունը, ուղղակի մարդկային հաղորդակցությունը։ Եվ ես կարծում եմ, որ այստեղ մենք կարող ենք արձանագրել որոշակի արդյունք։
Կանգ առնել չի կարելի։ Այստեղ նմանատիպ միջոցառումներ շատ չեն լինում, սակայն այժմ մենք փաստացի ՀԱՊԿ ամեն անդամի հետ անցկացնում ենք միջտարածաշրջանային համաժողովներ, անցկացվում են նաեւ մշակույթի օրեր, եւ շատ այլ միջոցառումներ։ Տեղի են ունենում կրթական փոխանակումներ։
Հիմնվում են ռուսական բուհերի մասնաճյուղեր, ստեղծվում է ՄԳԻՄՕ–ի մասնաճյուղ, եւ դա շատ ժողովրդականություն վայելող աշխատաձեւ է»,–ասել է Լավրովը։
Ամբողջական հարցազրույցը կարող եք դիտել ստորև․
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը