BBC-ի ռուսական ծառայությունն անդրադարձել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին: Լրատվամիջոցը նշում է, որ «Իմ քայլ»-ը դաշինքը հավաքել է ձայների 70 տոկոսից ավելին, իսկ նման ցուցանիշ հետխորհրդային Հայաստանում չի ունեցել ոչ մի քաղաքական ուժ:
«Հեղափոխությունը ձևակերպվեց այդ ընտրություններով, և այն ինչ-որ իմաստով կարելի է ավարտված համարել: Փաստացի Փաշինյանը պետք է դառնա առաջնորդ, որն այլևս չի պատերազմում նախորդ իշխանության հետ»,- կարծիք է հայտնել վերլուծաբան Սամվել Մարտիրոսյանը:
Անդրադառնալով նոր խորհրդարանում ընդդիմության առկայությանը` BBC-ն նշում է, որ իրական ընդդիմության չի լինի:
««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում շատ են խոշոր բիզնեսի ներկայացուցիչները, և նրանք խուսափում են բաց դիմակայությունից, ընդ որում` ցանկացած իշխանության հետ»,- ասում է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը:
Անդրադառնալով սպասելիքներին` BBC-ն, զրուցելով Երևանի բնակիչների հետ, նշում է, որ նրանք խոստովանում են` իրենց ակնկալիքները չեն արդարացել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը