Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքում պարզ դարձավ, որ Խորհրդարանում պատգամավորների թիվն ավելանալու է:
Հիմնականում շրջանառվում է 129-132 պատգամավորի մասին:
Այս թեմայով համացանցում ակտիվ քննարկումներ է տարվում, ներկայացնենք մի քանի մեկնաբանություն.
Վարդ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Երկիր, ուր յուրաքանչյուր 3-րդն աղքատ է, 101 պատգամավորի փոխարեն պիտի պահի 132-ին: Ահա հին ընտրական օրենսգրքի խերը: Գոնե էդ 17 նախարարությունների թիվը շուտ վերանայեն, լիքը գերատեսչություններ ֆունկցիաներով մեկին մեկ կրկնում են իրար, թաղապետարաններից սկսած հազար ու մի բյուրոկրատական որջերից վերջացրած լրիվ կարելի է անցկացնել էլեկտրոնային կառավարման և մեզ ազատագրել ՀՀԿ-ի հետ տեղաշոր կիսած բլանդինկաներից: Ի վերջո, էս ընտրությունների մասնակցության քանակը յուրօրինակ մարդահամար էր և ցույց տվեց, թե որքան էր խելքից դուրս Հայաստանի բնակիչների պաշտոնական թվաբանությունը:
---
Արա Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
ՀՀ-ն ունի արագ տեմպերվ զարգացող, բարգավաճող խորհրդարան: 27-ով ավելացան պատգամավորները մի երկրի խորհրդարանում, որտեղ բնակչությունը 27 հոգով չի ավելացել…
Ի դեպ, պատգամավորների 30%-ը գործազուրկ է:
Հա, յուրաքանչյուր պատգամավոր գալիս ա իրա «պրիբոռով»՝ օգնական, հաճախ վարորդ, եթե շրջանից ա, ապա նաև մայրաքաղաքում բնակարան: Իսկ այդ «պրիբոռի» վճարումներն ու բուն պատգամավորի ամսական $1000 աշխատավարձը ո՞վ ա տալիս…
Ապրե՜ք, գուշակեցիք…
---
Արամ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մյուս ընտրություններին՝ ԱԺ-ն պետք է դարձնել 1 000 պատգամավորանոց… Որ, ով ինչքան ուզի, այնքան խփի… Բա չէ, ինչ-որ ՝ 132, 133, 134…»:
---
Արեն Ապիկյանը ֆեյսբուքյան իր քջում գրել է.
«Մեկը կարա՞ ինձ բացատրի, ինչու է նոր ԱԺ-ում 27-ով ավելի շատ պատգամավոր լինելու, քան նախկինում: Ես հասկանում եմ, որ թեկնածուների 30% գործազուրկ են, բայց կլինի՞ իրանց աշխատանքի դասավորելու հարցը մեր հաշվին չլուծվի»:
---
Աղվան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Նոր խորհրդարանը կունենա 132 պատգամավոր՝ նախորդից 27-ով ավել: Ես հասկանում եմ, որ նոր իշխանությունը աշխատատեղերի խնդիր է լուծում , բայց չեմ հասկանում՝ 350 հազար ճռռացողի հաշվին 27 դիլետանտի աշխատանքի տեղավորելու տրամաբանությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը