11 12 2018

Ո՞ր ուժերի քվեաթերթիկն է Դավիթ Շահնազարյանը դրել գրպանում․ Tert.am

Ո՞ր ուժերի քվեաթերթիկն է Դավիթ Շահնազարյանը դրել գրպանում․ Tert.am

Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակի երրորդ համարում ներկայացված Դավիթ Շահնազարյանը դեկտեմբերի 9-ին՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների օրը, հայտարարել էր, թե քաղաքացիական իր պարտքը կատարելիս մասնակից 11 ուժի քվեաթերթիկներից մեկը դրել է ծրարի մեջ, իսկ երկուսը`գրպանում, որովհետև չի ցանկացել նետել աղբարկղը։ Նա խոստացել էր ավելի ուշ ասել՝ որ ուժերի քվեաթերթիկների մասին է խոսքը: 

Tert.am-ի հետ զրույցում նա հայտնել է, որ այդ երկու քվեաթերթիկները  ՀՅԴ-ինը և ԲՀԿ-ինն էին: «ՀՅԴ-ն այն կուսակցությունն է, որը քարոզարշավի ընթացքում բարձրաձայնում էր Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցը: Իսկ ԲՀԿ-ն միակն է հեղափոխական կուսակցություններից, որը իր առաջ նպատակ չէր դրել ոչնչացնել Հանրապետական կուսակցությանը, այդ իսկ պատճառով ես առանձնացրի այդ երկու քաղաքական ուժերի քվեաթերթիկները»,- նշել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ