Ռուսական «Газета» պարբերականն անդրադարձել է ՀՀ-ում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններին ու դրանց արդյունքներին՝ անվանելով դրանք «թավշյա հեղափոխության» տրամաբանական ավարտը:
«Հեղափոխությունն ավարտված է. Փաշինյանը վերցրեց հայաստանյան իշխանությունը» հոդվածում անդրադարձ է կատարվում այս տարվա ապրիլից սկսած ՀՀ-ում տեղի ունեցած զարգացումներին, որոնք հասան իրենց հանգուցալուծմանը խորհրդարանական ընտրություններով:
Պարբերականն ընտրությունների գլխավոր «սենսացիան» է անվանել Հանրապետական կուսակցության՝ խորհրդարան չանցնելը։
Նիկոլ Փաշինյանի՝ ընտրությունների գնալու համար վարչապետի պաշտոնից հրաժարական տալու քայլը՝ պարբերականի կողմից բավականին համարձակ քայլ է որակվում՝ չնայած այն աջակցությանը, որը քաղաքական գործիչը վայելում է երկրում և որը նրան տալիս էր որոշակի երաշխիքներ:
«Թեև իրադարձությունները զարգացան հենց նրա սցենարով: Մյուս կուսակցությունները չառաջադրեցին վարչապետի իրենց թեկնածուների, ինչից հետո խորհրդարանը երկու անգամ չընտրեց նախկին լրագրող թեկնածուին»,- շարունակում է պարբերականը՝ նկատելով, որ չնայած «թավշյա հեղափոխության» առաջնորդն արդեն ձեռնարկել է որոշակի կտրուկ քայլեր՝ նրա գլխավոր նախընտրական խոստումը շարունակեց մնալ կոռուպցիայի դեմ պայքարը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը