10 12 2018

Երբեք մեր ձայնը չեն կարողացել լռեցնել. Գեղամ Մանուկյան

Երբեք մեր ձայնը չեն կարողացել լռեցնել. Գեղամ Մանուկյան

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը հայտարարություն է տարածել.

«Ամեն ինչ նոր է միայն սկսվում։ Դաշնակցության օրն երեկ էր, այսօր ու հատկապես՝ վաղը։ Գնում ենք առաջ՝ մեր հավատարմությունը հայտնելով մեր հողին ու մեր հայրենակցին։ Առաջիկայում կրճատվող հազարավոր աշխատողներին, պարտադիր կուտակայինի սև հետևանքները զգացող, այս օրերին մոլորյալ երիտասարդին, ասֆալտին լոկ ցուցադրության համար պառկեցվող անմեղ քաղաքացիներին (մեղավորները թող դատվեն դատարանով) ու հատկապես՝ մեր Արցախ աշխարհին ու արցախցուն պաշտպանողը էլի մենք ենք՝ Դաշնակցությունը։

Չենք խոսի խորհրդարանական ամբիոններից (այնտեղ խոսող այլևս դժվար թե որևէ մեկը լինի այդ թեմաներով), հազար ու մի հարթակ կա։ Երբեք մեր ձայնը չեն կարողացել լռեցնել։

Հ.Գ. 1996-ին ճիշտ այս օրը դատարանում, տերպետրոսյանական ռեժիմի քաղաքական բիրտ ճնշումներին հակառակ, Դաշնակցությունն արդարացվեց անմիտ մեղադրանքներից։

1997-ին, ճիշտ այս օրը հանգուցյալ Վահան Հովհաննիսյանը, Արմեն Ռուստամյանը եւս արդարացվեցին դատարանի դահլիճում՝ մնալով կալանքի տակ։

Հ.Հ.Գ. Ու ամենակարեւորը՝ 1991-ին ճիշտ այս օրը Արցախում Դաշնակցության քաղաքական հզոր ներկայության ու ազդեցության շնորհիվ, արկերի տակ արցախցին Հանրաքվեով ԱՅՈ ասաց անկախությանը։ Այն երբեք թույլ չենք տա զիջել։

Թույլ չենք տա Արցախի հարցում որեւէ զիջում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ