10 12 2018

Առաջին անգամ կունենանք ԱԺ, որում չկա իրական ընդդիմություն․ ֆեյսբուքյան արձագանքներ

Առաջին անգամ կունենանք ԱԺ, որում չկա իրական ընդդիմություն․ ֆեյսբուքյան արձագանքներ

Տարբեր քաղաքագետներ, փորձագետներ ֆեյսբուքյան իրենց էջերում անդրադառնում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին։ Գրառումներից մի քանիսը ներկայացնում ենք ստորև։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Դրամատիկ ժամանակաշրջան է սպասվում: Մտնում ենք սեփականության վերաբաշխման փուլ»:

Կարմեն Դավթյանը գրում է. «Փաստացի «Իմ քայլին» ընտրել է ժողովրդի 34 տոկոսը․ 66 չի ընտրել, և կամ այլոց է նախըրտել․

-Չե՞ք ասի՝ 34-ն է մեծ, թե՝ 66-ը․․․

Հ․Գ․ -Իրավունք ունի՞ մեկ երրորդ ստացած որեւէ մեկը խոսի ողջ ժողովրդի անունից

Հ․Գ․ Մանավանդ որ, նույն Որևէ Մեկն անվերջ խոսում էր նախորդ ընտրություններում տեղի ունեցած ահեղնադղորդ կեղծիքներից; Որոնք հաշվել է կորիֆեյ-ծովանկարիչ Մուկուչյանը․Եւ որ նոր տիրակալի իշխանության գալու առաջին գործը պետք է որ լիներ Սույն գործիքի հեռացումը ընտրական գործընթացից․

Սակայն Մուկուչյանը ոչ միայն մնաց պաշտոնին, այլեւ այսօր ծով է նկարել արդեն՝ Փաշինյանի համար․․․

Հ․Գ․ -Կապ չունի․-Շնորհավորում ենք Մուկուչյանի ձեռամբ պառլամենտ անցած ուժերին, Սպասում նրանց <<ստեղծագործական>> գործունեությանը․․․․

#Ճակտին_կախվածի_հիսուն_երանգները

Հ․Գ․ Ի դեպ․ սա ավելի սպառիչ է, քան իմ գրածը»:

Արեն  Ապիկյանը գրում է․ «Շնորհավորում եմ ընտրություններում հաղթած բոլոր ուժերին և թեկնածուներին անկախ կուսակցական պատկանելությունից: Մաղթում եմ լավ աշխատանք հանուն Հայաստանի և ի շահ Հայաստանի բոլոր քաղաքացիների:

Անհանգստացնում է, որ առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ մենք փաստացի չունենք խորհրդարանական ընդդիմություն: Հուսով եմ, որ դուք հասկանում եք դրա վտանգները և պատասխանատվությունը:

Հաջողություն եմ ցանկանում»։

Ավետիք Չալաբյանը գրում է․ «Ընկերներ ջան, երևի արդեն գիտեք ընտրությունների արդյունքները։ Շնորհավորելով ընտրության հաղթող երեք կուսակցություններին, որոշակի հիասթափություն ունեմ ընդհանուր արդյունքից՝ առաջին անգամ մենք կունենաք Ազգային ժողով, որում չկա իրական կոշտ ընդդիմություն, և ընտրված մեծամասնությունն էլ ունի բացարձակ մենիշխանություն։

Սա ժամանակակից ժողովրդավարության պարադոքսն է, որի կիսատ և նաև մանիպուլյատիվ կիրառումը պատերնալիստական հասարակությունում տալիս է կասկածելի և նույն հասարակության երկարաժամկետ շահերին հակասող արդյունք, և հետագա անկայունության հիմք է դնում։

Ինչև, վիճակը նետված է։ Մենք այս ընտրություններին աջակցեցինք ՀՅԴ-ին, որը կարող էր այդպիսի ընդիմություն դառնալ, և որը նույնիսկ մոտ էր այդ արդյունքին, սակայն անցյալի տարբեր սխալների բեռը թույլ չտվեց մինչև վերջ շտկել մեջքը և հանդես գալ հասարակության համար թարմ և հատու, գրավիչ նոր ուղերձով։ Այս ընտրություններից հետո մենք արդեն կգնանք մեր սեփական ճանապարհով, կառուցելով ժամանակակից ազգային առաջադիմական ուժ, և ակնկալում ենք ձեր շատերի անմիջական մասնակցությունը և աջակցությունը։ Մինչ այդ, ցանկանում եմ նորից շնորհավորել յուրաքանչյուրիդ՝ կայացած ազատ և թափանցիկ ընտրությունների կապակցությամբ, և ցանկանալ, որ այն մեզ արարման և առաջընթացի ճանապարհ բացի»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ