09 12 2018

Ընտրությունները ոչ թե «համաժողովրդական պահանջ» էին, այլ Փաշինյանի անձնական շահերի արդյունք․ Աշոտյան

Ընտրությունները ոչ թե «համաժողովրդական պահանջ» էին, այլ Փաշինյանի անձնական շահերի արդյունք․ Աշոտյան

Հիմք ընդունելով ԿԸՀ կողմից ներկայացված նախնական տվյալները մասնակցության մասին՝ կարող ենք արդեն անել առաջին քաղաքական գնահատականները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Մեծ շուքով ազդարարված, քաղաքական աննախադեպ հալածանքների արդյունքում տեղի ունեցած, ԱԺ գործունեության հանդեպ ուղղակի ճնշումների հետևանք հանդիսացող ընտրություններին մասնակցեց ընդամենը ընտրողների 50%-ից պակաս ընտրող՝ 48.63%:

Սա ապացուցում է, որ դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը ոչ թե «համաժողովրդական պահանջ» էր, այլ Նիկոլ Փաշինյանի անձնական քաղաքական հաշվարկների և շահերի արդյունք:

Արտահերթ ընտրությունները չդարձան «թավշյա» ռեժիմի համապետական բենեֆիսի հիմք՝ անկախ իրենց հավաքած տոկոսներից: Չօգնեց Նիկոլ Փաշինյանի համահայաստանյան արշավանքը, անզոր էր ՖԲ Live-ը, ապարդյուն՝ գործադրված հսկայական վարչական ռեսուրսը: Այս ընտրությունները Նիկոլ Փաշինյանի կապրիզն էին՝ ժողովրդի ապատիայի և հիասթափության ֆոնի վրա», գրառման մեջ նշում է Աշոտյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ