08 12 2018

Լռության օր է

Լռության օր է

Հայաստանում «լռության օր» է: Այս պահից սկսած՝ ընդհուպ մինչև ընտրական տեղամասերի փակումը երկրում արգելվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի օգտին ցանկացած քարոզչությունը:

Առաջիկա կիրակի ժամը 08.00-ից մինչև 20.00 երկրի տարածքում կբացվեն 2010 ընտրական տեղամասեր, որտեղ չափահաս քաղաքացիները կկարողանան իրենց ընտրությունը կատարել ընտրապայքարի մեջ մտած 11 մրցակիցներից մեկի օգտին:

Հիշեցնենք, որ ընտրություններին մասնակցում է 11 ուժ` «Իմ քայլը» և «Մենք» դաշինքները, «Ազգային առաջընթաց», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Հայաստանի Հանրապետական», «Սասնա Ծռեր», «Քաղաքացու որոշում» «Սոցիալ-դեմոկրատական», «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ», «Օրինաց երկիր» կուսակցությունները: Կուսակցությունների համար անցողիկ շեմ է համարվում 5 տոկոսը, դաշինքների համար` 7-ը:

ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2 574 916 ընտրող:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ