07 12 2018

Իր ձախողումները քողարկելու համար Փաշինյանը դիմեց խայտառակ մեթոդների․ Շարմազանով

Իր ձախողումները քողարկելու համար Փաշինյանը դիմեց խայտառակ մեթոդների․ Շարմազանով

Քարոզարշավի վերջին օրն ավարտվեց խայտառակ իրողությամբ. Հայաստանում վտանգված է բազմակարծությունն ու ազատ խոսքը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում քարոզարշավի վերջին օրը հայտնեց ՀՀԿ պատգամավորության թեկնածու Էդուարդ Շարմազանովը:

«Իր ձախողումները քողարկելու համար Փաշինյանը դիմեց խայտառակ մեթոդների՝ սպառնալիքներ, ԱԱԾ-ով ճնշումներ, շինծու քրեական գործեր, ոստիկանության այցելություններ խմբագրություններ: 

Դեկտեմբերի 9-ի ընտրությունները պիտի որոշեն՝ Հայաստանը գնում է դեպի դիկտատուրա՞, թե՞ Ազգային ժողովում կլինի մի ուժ, որը կզսպի Փաշինյանի միապետական ախորժակը: Այդ ուժը ներկայացված է թիվ 1 քվեաթերթիկով՝ Հայաստանի հանրապետական կուսակցություն, որի վերագնահատված ներկան այս ամիսներին ցույց տվեց, որ կարող է բացահայտել հանրությանը մոլորեցնող կեղծ, բայց հաճելի կախարդական փայտիկի միֆը: Գնացե՛ք ընտրության առանց վախենալու: Աստված պահապան մեր երկրին և ժողովրդին»,- ասաց Շարմազանովը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ