07 12 2018

Դավիթ Տոնոյանը՝ ՍՈւ-25-ի կործանման պատճառների մասին

Դավիթ Տոնոյանը՝ ՍՈւ-25-ի կործանման պատճառների մասին

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի կործանման պատճառների մասին դեռ ոչ մի հստակ բան չի կարող ասել, քանի որ ընթանում է նախաքննություն: «Քանի որ հիմա նախաքննություն է իրականացվում, դեռեւս ոչ մի հստակ բան չեմ կարող ասել, բայց կա 2 խնդիր՝ և եղանակային պայմանները, և՛ մարդկային գործոն»,- ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված օդաչուների հոգեհանգստի արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Տոնոյանը։

Անդրադառնալով այն տարբերակին, թե մառախուղն է եղել կործանման պատճառը, Տոնոյանը նշեց, որ այդ ինքնաթիռները ռազմական նշանակության են եւ դրանք կիրառվում են տարբեր եղանակային պայմաններում։

«Ես հիմա ոչ մի բան բացառել չեմ կարող: Նախաքննությունն իրականացվում է: Մենք կորցրել ենք մեր ընկերներին, հետագայի համար ճիշտը պետք է պարզվի»,-նշեց նախարարի պաշտոնակատարը:

Տոնոյանի խոսքով՝ վարկածները բազմաթիվ են, սակայն նեղ մասնագիտական խնդիր է, աշխատելու են փորձագետները, որպեսզի հետագայում այսպիսի միջադեպերից խուսափեն:

Խոսելով իր հայտարարության մասին, թե Հայաստանին ռուսական «Սու-30ՍՄ» կործանիչների մատակարարման շուրջ պայմանագիրը կստորագրվի առաջիկայում, Տոնոյանն ասաց, որ ավել ոչինչ չի կարող ասել։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ