07 12 2018

Փաշինյանն ու Ալիևը գաղտնի հանդիպել են

Փաշինյանն ու Ալիևը գաղտնի հանդիպել են

Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զրուցել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին, ըստ ադրբեջանական «Թրենդ» գործակալության, հայտնել է Ալիևի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի պետ Հիքմեթ Հաջիևը:

«Զրույցի ընթացքում քննարկվել է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման և հրադադարի ռեժիմի ամրապնդման շուրջ ակտիվ բանակցությունների շարունակման հարցը»,- ասել է Հաջիևը։ «Շփման գծի ու պետական սահմանի երկայնքով հարաբերական անդորր է տիրում, որը շատ լավ նախադրյալ է հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ առարկայական ու ինտենսիվ բանակցություններ վարելու համար։ Դա ամենևին էլ չպետք է հանգեցնի հակամարտության սառեցմանը կամ անթույլատրելի ստատուս քվոյի պահպանմանը», - հավելել է նա։

Երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև ձերբակալված անձանց փոխանակման հարցը:

Նշենք, որ այս հանդիպման մասին հայկական կողմը ոչինչ չի հայտնում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ