Շանթ հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ժամանակ Արփինե Հովհաննիսյանն անդրադարձավ երկրորդ գաղտնալսմանը և ասաց. «Բոլորը միաբերան պնդում են, որ դատավորներն անկախ են, զանգեր չկա, ոչինչ չկա: Հայտնի ձայնագրությունն ակնհայտորեն ցույց է տալիս, որ խնդիր կա: Մենք իրավունք ունենք քննարկելու այն, երբ երկրի վարչապետն ասում է, որ ամեն ինչ նորմալ է, որ ամբողջովին օրենքի շրջանակներում է: Գիտեք, որ սխալ բանը այդքան համոզիչ կերպով ես ասում, դա ճշմարտություն չի դառնում:
Դուք տեսե՞լ եք, որ որևէ իրավաբան, օրինակ՝ հարցազրույց տա և ասի, որ գիտեք ճիշտ է ասել, ամբողջովին օրենքի շրջանակներում է, իրավունք ունեին էդպիսի բան անել.չի ասի նման բան ոչ մի իրավաբան, որովհետև հաջորդ օրը ադ իրավաբանը ոչ կխոսի, ոչ կկարողանա ուղիղ նայել գործընկերներ աչքերին, ոչ էլ՝ ուսանողների: Որովհետև բոլորը գիտեն, որ էդտեղ խնդիր կա, ուզենք, թե՝ չուզենք, դա էդպես է: Օրենք է խախտվել, քրեական օրենսգրքի հոդվածներ կան էդտեղ խախտված»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը