Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ՀԱՊԿ նոր քարտուղարը Բելառուսիայի ներկայացուցիչն է լինելու: Այս մասին գրում է Интерфакс-ը։
«Մենք ինքնաբերաբար ասես ՀԱՊԿ նիստ անցկացնեինք, և որոշեցինք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը»,- ասել է Լուկաշենկոն Սանկտ-Պետերբուրգում ԵՏՄ գագաթաժողովից հետո:
Հստակեցնող հարցինի պատասխան Լուկաշենկոն հայտարարել է, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարը Բելառուսիայի ներկայացուցիչն է լինելու:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը չի լուծվել:
«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը լուծված չէ դեռ։ ՀԱՊԿ նիստ ընդհանրապես տեղի չի ունեցել։ Հայաստանի դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է»,– նշել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը