04 12 2018

Նախագահի նախկին նստավայրը կհատկացվի Աննա Հակոբյանին․ 168․am

Նախագահի նախկին նստավայրը կհատկացվի Աննա Հակոբյանին․ 168․am

168.am-ի խիստ հավաստի աղբյուրների համաձայն՝ ՀՀ նախագահի Մաշտոցի 47 հասցեում գտնվող նստավայրը՝ Կառավարության նախկին ընդունելությունների տան մասնաշենքը, շուտով կդառնա։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի նստավայրը։ Այն դեպքում, երբ որևէ օրենքով նման բան՝ առհասարակ վարչապետի տիկնոջ գրասենյակ, նստավայր, նախատեսված չէ։

Մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Աննա Հակոբյանի իրերը հավաքվում-տեղափոխվում են Մաշտոցի 47։

Եվս մեկ անգամ լուրի իսկությունը ճշտելու նպատակով 168.am-ը կապ հաստատեց Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ չի տիրապետում նման տեղեկության։

«Երբ տեղափոխման խնդիր կլինի, այսինքն, երբ տեղափոխման հարցը կդառնա իրականություն և հրապարակման ենթակա, մենք բոլոր լրատվամիջոցներին տեղյակ կպահենք, հատկապես՝ «168 Ժամին»»,- շեշտեց Հ. Հարությունյանը։

«Ո՛չ բացառում, ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում եմ, կարող եմ միայն ասել, որ այս պահի դրությամբ ես նման տեղեկատվության չեմ տիրապետում»,- եզրափակեց Հ. Հարությունյանը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք 168․am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ