04 12 2018

Նախիջևանի հատվածում ոչ մի դիրք հակառակորդն առաջ չի տվել ՀՀ դիրքերի հաշվին. ՊՆ

Նախիջևանի հատվածում ոչ մի դիրք հակառակորդն առաջ չի տվել ՀՀ դիրքերի հաշվին. ՊՆ

Որոշ քաղաքական գործիչներ նախընտրական այս փուլում կրկին շահարկում են սահմանի թեմաները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: 

«Նշել ենք, որ չենք խորանալու այդ հարցերի մեջ: Միայն մի կարճ տեղեկանք.

ա. Նախիջևանյան հատվածում ոչ մի դիրք հակառակորդը առաջ չի տվել հայկական դիրքերի հաշվին: Ոչ մի վերահսկողություն ոչ մի հատվածում չի ստացել, քանի որ եթե տեսնելով կարելի է վերահսկել, ապա ես անձամբ հրապարակեցի իմ վերահսկողության տակ գտնվող նախիջևանյան բոլոր քաղաքների նկարները:

բ. Երկու կողմից դիրքերի առաջ տալը սկսվել է փետրվար-մարտ ամսին, հատուկ շեշտում եմ՝ փետրվար-մարտ և ոչ մի դեպքում ոչ այլ ամիսներին: Հետևաբար ձեր հարմարությամբ դեպքերի ամսաթվերը մի խառնեք:

գ. Դեռ մեծ հարց է՝ որ կողմն է որքան դիրք առաջ տվել և ինչ արդյունքի հասել վերջում:

դ. Մարտից հետո որևէ նոր դիրք հակառակորդը առաջ չի տվել, ողջ գործընթացը եղել է գարնանը, հետո երկու կողմից ընթացել են ինժեներական աշխատանքներ:

Եվ վերջում նշենք, որ առնվազն ազնիվ չէ տիրապետելով այդ օպերացիոն ուղղության ընդհանուր դիրքային կոնֆիգուրացիային՝ չնշել, որ դիրքերի գերակայությունը պատկանում է հայկական կողմին»,- գրել է Հովհաննիսյանը: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ