ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր հայտարարագիրը: Նա, մասնավորապես, գրել է. «Երեկ մամուլում հրապարակումներ տեսա, թե իբր ես ԿԸՀ հայտարարագիր չեմ ներկայացրել։ Իհարկե, նման պնդումը իրականության հետ որեւէ կապ չունի։
Օրենքով սահմանված կարգով՝ թղթային կրիչի վրա հայտարարագիրը ներկայացվել է սահմանված ժամկետում։ Իսկ եթե լրատվամիջոցի ստացած թվային տեղեկատվությունը իրենց համակարգչի վրա չի բացվել, դա կներեք, իմ մեղքը չէ։
Ստորեւ ներկայացնում եմ հայտարարագիրս, որ ԿԸՀ է ներկայացվել դեռեւս նոյեմբերի 24-ին՝ օրենքով սահմանված ժամկետում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը