ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը չի կարծում, թե պետական դավաճանության կասկածների շուրջ Փաշինյանի հայտարարությունը վերաբերում է իրենց կուսակցության անդամներին։ News.am-ի հետ զրույցում նա ասաց, որ այս հայտարարությամբ Փաշինյանը ցույց է տալիս, որ այլ կարծիքները հիվանդագին է ընդունում։
«Ես չեմ կարծում, որ Փաշինյանը մեր մասին էր խոսում, բայց զգում եմ, որ ինչ–որ հալածախտի դրսեւորումներ կան, այլ կարծիք հնչեցնելը համարվում է նույնիսկ դավաճանություն։ Սա սարսափելի իրավիճակ է, ես չէի ուզենա, որ մեր ներքին մթնոլորտն այդպես լիներ, բայց զգացվում է, որ այլ կարծիք հնչեցնելն արդեն հիվանդագին է ընդունվում, որը շատ զարմացնող է եւ մեզ համար անընդունելի է։ Երբեք մենք չենք նահանջի, երբեք մենք չենք վաենա, եթե նպատակը վախեցնելն է։ Կարծում եմ՝ ինքն էլ գիտի, որ մեզ դրանով չի կարող վախեցնել։ Եթե մարդ կա, որ հացագործ է, պետք է ԱԱԾ–ն դրանով զբաղվի, կարիք չկա, որ Նիկոլ Փաշինյանը բեմից ասի՝ ԱԱԾ դրանով զբաղվի»,– նշեց նա։
Մարգարյանի կարծիքով՝ այս ամենը իր վրա բռնապետի վարքագծի տպավորություն է թողնում։«Ես կարծում եմ, որ դրանք հակացուցված բաներ են, դրանք բռնապետերի վարքագիծ են, ես չէի ուզենա, որ մեր երկրում այդպես լիներ։ Ամոթ է, եկեք հանգիստ ընտրապայքար տանենք, տարբեր տեսակետներ հնչեցնենք, խաղաղ գնանք ընտրության, ընտրությունից դուրս գանք, հետո ամեն ինչ իր տեղը կընկնի»,– ասաց նա։
Նյութն ամբողջությամբ կարդացեք News.am-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը