Արեն Ապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Առաջին հայացքից կարող է թվալ, որ Սասունը ուղղակի տուֆտել ա, դե զինվորական մարդ ա, էմոցիոնալ ա, չի մտածել ասելուց և այլն: Համենայն դեպս սա այսպես է ներկայացվելու մեզ:
Բայց իրականում, սա շատ վաղուց հայտնի և աշխարհում լայն կիրառելի PR-տեխնոլոգիա է, որի նպատակն է նման «լեզվի սայթաքումներով» ժողովրդի մեջ գցել առաջին հայացքից անընդունելի, անհնարին, ոչ պոպուլյար գաղափարներ, դարձնելով դրանք քննարկման առարկա և աստիճանաբար ձևավորել դրանց մասին դրական վերաբերմունք: Դա մենք արդեն տեսնում ենք ԼԳԲՏ իրավունքների, ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամակցության անիմաստության, Կաթողիկոսին փոխարինելու, հիմա Արցախի և հողերի վերադարձնելու դիսկուրս է առաջարկվում:
Ամեն ինչ ըստ նախորոք նախագծած պլանի»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը