26 11 2018

Ուզում եմ՝ մեր աչքերին նայես և պատասխան տաս. Շուշան Պետրոսյանը՝ Միքայելյանին

Ուզում եմ՝ մեր աչքերին նայես և պատասխան տաս. Շուշան Պետրոսյանը՝ Միքայելյանին

ՀՀԿ պատգամավորության թեկնածու Շուշան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Սասուն Միքայելյանի Թալինում արված այն հայտարարությանը, թե «այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք՝ հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը»։

«Ես ուզում եմ Արցախյան ազատամարտում զոհված մարտական ընկերներիդ ընտանիքների անդամների, վետերանների, մեր, որ ապրում ենք Արցախով, մե՛ր, բոլորի՛ս, աչքերին նայես ու պատասխան տաս այս խոսքերի համար»,– գրել է Շուշան Պետրոսյանը:

Սասուն  Միքայելյանը մասնավորապես ասել էր. «Մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում։ Ես չեմ վարանում, չեմ վախենում ասել՝ այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք՝ հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ