«Մենք» դաշինքի նախընտրական քարոզարշավը կմեկնարկի Տավուշի մարզից: Այս մասին տեղեկացնում են դաշինքի կենտրոնական գրասենյակից: Դաշինքի անդամները նոյեմբերի 26-ի առավոտյան ժամը 9-ին, Մատենադարանի հարակից տարածքից կշարժվեն դեպի Տավուշ:
Տավուշի մարզի քարոզարշավի գրաֆիկն է՝
1. Նոյեմբերյան՝ 13:00
2. Աչաջուր՝ 14:30
3. Իջևան՝ 16:00
4. Դիլիջան՝ 17:30
Դաշինքից հայտնում են, որ լինելու են նաև միջհամայնքային կանգառներ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը