ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն «Արարատ» հեռուստաընկերության եթերում անդրադարձել է մարտի 1-ի թեմային, դատարաններին հրահանգներին, սպասվող քարոզարշավին, Արցախի հարցին, կադրային քաղաքականությանը, Ռուսաստանի հետ հարաբերություններին և այլ հարցերի։
«Մայիսից այս կողմ Հայաստան զինամթերք չի մտել, պատերազմող երկիր ենք, ո՞վ է սրա պատասխանը տալու»,- ասել է Հրանտ Մարգարյանը։
Անդրադառնալով ՀԱՊԿ-ի շուրջ իրավիճակին, ասել է․ «Ես արդեն մտածում եմ՝ գուցե միտումնավո՞ր է կոնֆլիկտ ստեղծվում, չէ՞ որ վերջին նպատակը Արևմուտք գնալն էր ․․․ Մենք թույլ չենք տալու, որ Ղարաբաղով գին վճարվի քաղաքական ուղղություն փոխելու համար։ Մենք թույլ չենք տալու, որ գունավոր հեղափոխության համար ինչպես Ուկրաինան վճարեց Ղրիմը, Վրաստանը՝ Աբխազիան, Հայաստանը վճարի Ղարաբաղով։ Որովհետև մեզ համար Ղարաբաղն ավելի թանկ է, քան Ուկրաինայի համար՝ Ղրիմը կամ Վրաստանի համար՝ Աբխազիան։ Դա մեր լինելության հարցն է»։
Արտահերթ ընտրությունների վերաբերյալ էլ Հրանտ Մարգարյանն ասել է, թե չգիտի՝ ինչու են այդքան հապշտապ տեղի ունենում ընտրությունները։ «Օր-օրի Փաշինյանի վարկանիշն ընկնում է և որքան շուտ անի, այնքան վարկանիշ կունենա։ Որովհետև տեսնում է, որ տնտեսության մեջ ոչ մի փոփոխություն չկա ու չի կարող տեղի ունենալ առաջիկա ամիսներին, և մենք դժվար ձմեռ ենք ունենալու և դրա համար արեց, որ քանի դեռ ալիքը բարձրության վրա է, ձայն տանի։ Բայց մենք դժվար օրեր ենք ունենալու»,- ասել է Հրանտ Մարգարյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը